Գրեյս Բեդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրեյս Բեդել
անգլ.՝ Grace Greenwood Bedell
Grace-bedell.jpg
Ծնվել էնոյեմբերի 4, 1848(1848-11-04)[1]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 2, 1936(1936-11-02)[1] (87 տարեկանում)
Մահվան վայրԿանզաս, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
Grace Bedell Վիքիպահեստում

Գրեյս Բեդելլ (անգլ.՝ Grace Greenwood Bedell, 1848-1936), ամերիկուհի, ով տասնմեկ տարեկան հասակում նամակ է գրել Միացյալ Նահանգների նախագահ Աբրահամ Լինկոլնին և հանդիպում ունեցել նրա հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է նոյեմբերի 4-ին 1848 թվականին՝ Նյու Յորքում։ Նա ուներ երկու քույր՝ Էլիս և Հելեն[2]:

Նամակագրությունը Լինքոլնի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա Լինքոլնին ուղղված նամակում[3] խնդրել էր մորուք թողնել, որպեսզի նրա արտաքին տեսքը էլ ավելի տպավորիչ դառնար։ Ի պատասխան նամակին հոկտեմբերի 19-ին 1860 թվականին[4], Լինքոլնը չի խոստանում ամբողջությամբ կատարել նրա խնդրանքը, բայց չմերժելու համար՝ մեկ ամիս թողնում է։ Շրջագայելով Ամերիկայով մեկ՝ նախագահի ընտրություններից հետո Լինքոլնը այցելում է այն քաղաքը, որտեղ ապրում էր Գրեյսը, գտնում նրան և ասում, որ պարտական է նրան իր ներկայացուցչական մորուքի համար[2]։ Այս մասին փետրվարի 19-ին, 1861 թվականին հայտնում է New York թերթը։ Իսկ 1878 թ.-ին Westfield թերթում Գրեյս Բեդելլ-Բիլլինգսը մի ամերիկացու հուշեց նամակ գրել նախագահին։ Գրեյս Բիդելլի օրիգինալ նամակը պահվում է Burton Historical Collection գրադարանում[5]: 2007 թվականին հետազոտողների կողմից հայտնաբերվեց ևս մեկ նամակ հասցեագրված Լինքոլնին, որտեղ նամակագիրը խնդրում էր նախագահին օգնել իր ծնողներին՝ ֆինանսական խնդիրները լուծելու համար[2]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեյսը ամուսնացավ Միացյալ Նահանգների քաղաքացիական պատերազմի մասնակից, սերժանտ Ջորջ Նյուտոն Բիլինգսի (անգլ.՝ George Newton Billings) հետ, երբ 17 տարեկան էր, հետո նրանք տեղափոխվեցին Կանզաս նահանգի Դելֆոս քաղաք։ Գրեյսը մահացավ 1936 թվականի նոյեմբերի 2-ին՝ Դելֆոսում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]