Գրանվիլի շրջակայքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրանվիլի շրջակայքը
տեսակգեղանկար
նկարիչԹեոդոր Ռուսո
տարի1833[1]
բարձրություն85 սանտիմետր[1]
լայնություն165 սանտիմետր[1]
ստեղծման վայրՖրանսիա[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ[1]
Ծանոթագրություններ

«Գրանվիլի շրջակայքը» (անգլ.՝ View on the Outskirts of Granville), ֆրանսիացի նկարիչ, Բարբիզոնյան դպրոցի առաջատար վարպետ Թեոդոր Ռուսոյի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1833 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 85 × 165 սմ։

Այսօր «Գրանվիլի շրջակայքը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ, ՌԴ

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գրանվիլի շրջակայքը» ստեղծագործությունում Թեոդոր Ռուսոն պատկերել է նորմանդական Գրանվիլ քաղաքի շրջակայքը։ Բնանկարում հեղինակը նկարել է գյուղական կեղտոտ ճանապարհ, որով քայլում են կողովներով երկու երեխա։ Աջ կողմի լճակի մոտ երկու ձիով լծված սայլ է կանգնած։ Թմբի և ծառերի սաղարթի հետևում երևում են տների կտուրները։ Ձախ կողմում կուտակ-կուտակ ժայռերն են։ Երկինքը պատված է կույտավոր ամպերով։ Նկարի ներքևի ձախ կողմում հեղինակի ստորագրությունն է՝ T. Rousseau 1833։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը հանրությանը ներկայացվել է ստեղծման տարում՝ 1833 թվականին Փարիզյան սալոնում՝ հեղինակին բերելով առաջին հաջողությունը։ Սալոնից հետո Ռուսոն նկարը տալիս է Անրի Շեֆֆերին՝ փոխարենը նրան հանձնարարելով, որ նկարի իր ծնողների դիմանկարները[2]։ 1855 թվականին «Գրանվիլի շրջակայքը» ստեղծագործությունը ցուցադրվել է Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսին, որտեղ այն ձեռք է բերում կոմս Նիկոլայ Ալեքսանդրովիչ Կուշելև-Բեզբորոդկոն՝ հավարտ ցուցահանդեսի։ 1922 թվականից ցայսօր նկարը գտնվում է Էրմիտաժում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/37400/
  2. Березина В. Французская живопись первой половины и середины XIX века в Эрмитаже. Научный каталог. — Л.: Искусство, 1983. — С. 206.
  3. «Государственный Эрмитаж. — Руссо, Теодор. «Вид в окрестностях Гранвиля»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]