«Գրական ամսաթերթ», լույս է տեսել 1961—62 թվականներին, Փարիզում։ Ձգտել է գրականության և արվեստի օգնությամբ աջակցել հայապահպանմանը սփյուռքում, ամրապնդել վերջինիս կապը հայրենիքի և նրա մշակույթի հետ։
Տպագրել է սփյուռքահայ և հայ խորհրդային գրողներին, գրախոսականներ, թարգմանական նյութեր, արվեստի ու գրականության մասին հոդվածնևր։ «Գրական ամսաթերթ»-ը գնահատելի աշխատանք է կատարել՝ ներկայացնելով ֆրանսիական առաջադիմական համարվող գրականությունը հայ ընթերցողներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 195)։