Գուրգեն Շահնազարյան
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահնազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Գուրգեն Անուշավանի Շահնազարյան | |
|---|---|
| մայիսի 9, 1945 - հունիսի 29, 1992 (47 տարեկան) | |
| Ծննդավայր | Կիրովական, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահվան վայր | Խոչանց, Քաշաթաղի շրջան, Արցախ |
| Քաղաքացիություն | |
| Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Գուրգեն Անուշավանի Շահնազարյան (մայիսի 9, 1945, Կիրովական, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 29, 1992, Խոչանց, Քաշաթաղի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1945 թ. մայիսի 9-ին Կիրովական քաղաքում։ 1952-1962 թթ. սովորել է Կիրովականի № 10 դպրոցը։ 1962-1964 թթ աշխատել է Կիրովականի քիմիական կոմբինատում, որպես ֆրեզագործ։ 1964-1967 թթ. ծառայել է Խորհրդային բանակում, իսկ զորացրվելուց հետո շարունակել աշխատանքը քիմմանրաթելի կոմբինատում։ 1988 թ. դեկտեմբերի 7-ից ակտիվորեն մասնակցել է աղետալի երկրաշարժի վերացման և վերականգնողական աշխատանքներին։ Ապա աշխատանքի անցել «Ուկրշին» շինարարական կազմակերպությունում, որպես հյուսն։ Ազգային զարթոնքի օրերին մասնակցում է ազգային ազատագրական պայքարին։ 1990 թ.-ից անդամագրվում է «Նժդեհ» ԱԻՄ կամավորական աշխարհազորային ջոկատին և մասնակցում է ՀՀ և Արցախի պաշտպանության համար մղվող մարտական գործողություններին։ Զոհվել է 1992 թ. հուլիսի 29-ին Ղոչազ գյուղի մատույցներում անհավասար մարտում։ Մարտը վերցնելով իր վրա փրկում է շուրջ 40 հոգու, այնուհետև ինքը հայտնվելով շրջափական մեջ վիրավոր վիճակում իրեն պայթեցնում է նռնակով սպանելով նաև 7 ադրբեջանցու։
Գուրգեն Անուշավանի Շահնազարյանը ամուսնացած էր, ուներ մեկ որդի, ում հետ անցել է մարտական ուղի և թոռնիկներ։