1987-1990 թվականներին սովորել է ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ակադեմիայում։ Իրավաբան։
1963-1979 թվականներին աշխատել է տնտեսագետ և ինժեներ։
1976 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀԽՍՀ ազգային անվտանգության համակարգում, հետախուզական բաժնի պետ, 7-րդ բաժնի կառավարման ղեկավար։ Ազգային անվտանգության նախարարի տեղակալ։
1999-2003 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ Նաև եղել է պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերին մշտական հանձնաժողովների անդամ։
2006 թվականի դեկտեմբերի 18-ին հարցազրույցի պատրվակով նրան հրավիրել են գլխավոր դատախազություն, որպեսզի բացատրություն տա, այս ամենը նա հաստատում է տեսագրության սկզբում, տարբեր մեթոդներով փորձել են նրանից ստանալ անհրաժեշտ ինֆորմացիա 1999 թվականիՀոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության մասին։