Գուրգեն Բադալյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | մարտի 5, 1923 |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 15, 1990 (67 տարեկան) |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | թերապևտ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Ծնողներ | հայր՝ Հովհաննես Բադալյան |
Բադալյան Գուրգեն Հովհաննեսի (մարտի 5, 1923, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 15, 1990), հայ խորհրդային բժիշկ, թերապևտ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1965)։ ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1982)[1]:
Բժիշկ Հովհաննես Անդրեասի Բադալյանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1947 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ Ինստիտուտն ավարտելուց հետո եղել է Հրազդանի շրջանային հիվանդանոցի վարիչը և Հոկտեմբերյանի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկը։ 1965-1966 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի պրոֆեսոր (սանիտարահիգիենիկ ֆակուլտետի թերապիայի ամբիոն), 1967-1990 թվականներին՝ ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի վարիչ[2], 1965 թվականից՝ ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր թերապևտ[3]։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուրգեն Բադալյանն ավելի քան 100 գիտական աշխատանքների, այդ թվում՝ 2 մենագրությունների, դասագրքերի հեղինակ է[2]։ Գիտական աշխատանքները վերաբերում են արյան շրջանառության անբավարարության դեպքում սրտային նոր գլիկոզիդների ազդեցությանը և բրոնխային անցանելիությանը՝ արյան շրջանառության խանգարման ժամանակ, շնչառական և սիրտ-անոթային համակարգերի ախտածնության, դրանց պաթոլոգիայի կլինիկայի և բուժման ուսումնասիրություններին[3]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ներքին հիվանդությունների ախտանշաբանություն Մաս 2։ Բադալյան Գուրգեն Հովհաննեսի, Ազիզյան, Հ. Լ. Երևան, «Լույս», 1981։
- Бронхиальная проходимость при сердечной недостаточности / Г. О. Бадалян, Под ред. А. Л. Азизяна, Ереван, Айастан, 1981.
- Сердечная астма / Г. О. Бадалян, А. С. Топчян, Ереван, Айастан, 1978.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բադալյան Գուրգեն Հովհաննեսի, ՀՀ ԳԱԱ
- ↑ 2,0 2,1 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 62. ISBN 99930-1-001-7.
{{cite book}}
: Check|isbn=
value: checksum (օգնություն) - ↑ 3,0 3,1 ՀՍՀ գլխավոր խմբագրություն (1976). Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 2. Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն. էջ 204.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 204)։ |
|