Գուստերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուստերա
Գուստերա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակ ձկներ
Կարգ Ծածանակերպեր
Ընտանիք Ծածանազգիներ
Ցեղ վտառաձուկ կամ գոճի
Տեսակ վտառաձուկ կամ գոճի
Լատիներեն անվանում
Blicca bjoerkna
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 163660
NCBI 58317

Գուստերա, վտառաձուկ կամ գոճի (լատին․՝ Blicca bjoerkna), ծածանազգիների ընտանիքի ձուկ։ Հայաստանում տարածված է գուստերա անդրկովկասյանը (լատին․՝ B. b. transcaucasica)։ Հանդիպում է Արարատյան դաշտի գետերում (Արաքս, Հրազդանի ստորին հոսանք, Մեծամոր), նրանց ջրերով սնվող արհեստական լճակներում ու ջրանցքներում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը բարձր է՝ կողքերից սեղմված։ Փոքր ձուկ է, երկարությունը՝ 12 (երբեմն՝ 15) սմ, զանգվածը՝ մինչև 35 գ և ավելի։ Բերանը կիսաստորին է, դունչը՝ բութ։ Թեփուկները միջին չափի են, կողագծում՝ 37-46 հատ։ Կլանային ատամները երկշարք են։ Պոչային լողակը մկրատաձև է։ Մեջքային լողակը 10-11 ճառագայթանի է, հետնալողակը՝ 19-24։ Փորային լողակների և հետանցքի միջև կա ողնուց, որը հաճախ թիուկազուրկ է։ Մեջքը մոխրագույնից մինչև սևականաչավուն է, կողքերը՝ մոխրաարծաթափայլ, փորիկը՝ սպիտակ՝ արծաթե նրբերանգով։ Լողակները մոխրագույն են կամ նարնջամոխրագույն՝ մուգ եզրաշերտերով, փորային լողակները լինում են նաև անգույն կամ դեղնավուն՝ նարնջագույն հիմքով։ Էգերը սովորաբար արուներից ավելի խոշոր են։ Վերջիններս էգերից տարբերվում են ավելի երկար լողակներով ու ցածր մարմնով։ Սեռահասուն է դառնում 2 տարեկանում։ Բազմանում է գարնանը։ Այդ ընթացքում արուների վրա հայտնվում է թույլ արտահայտված «մարգարտյա» ցան։ Բեղունությունը կարող է հասնել մինչև 10 հազար ձկնկիթի, որը բաց դեղնավուն է, կպչուն։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դնում է ստորջրյա բույսերի վրա։ Բնակվում է վտառներով՝ բուսականությամբ հարուստ դանդաղահոս ջրերում։ Հիմնականում վարում է մերձհատակային կենսաձև, սնվում բենթոսային անողնաշարավորներով՝ միջատներով և նրանց թրթուրներով, ստորակարգ խեցգետնակերպներով, փափկամարմիններով, որդերով, նաև ստորջրյա բույսերով։

Արդյունաբերական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերական նշանակություն չունի։ Կարող է լինել սիրողական ձկնորսության օբյեկտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 255