Գուսան Զաքարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Գուսան Զաքարյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1929 Վահագնի, Ալեքսանդրապոլի գավառ |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | մարտի 12, 1995 (65 տարեկան) Վանաձոր, Հայաստան |
Մասնագիտություն | գուսան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Պարգևներ |
Սարգիս Մկրտչի Զաքարյան (Գուսան Զաքարյան) (դեկտեմբերի 27, 1929, Վահագնի, Ալեքսանդրապոլի գավառ - մարտի 12, 1995, Վանաձոր, Հայաստան), հայ գուսան։ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (1983)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ծնվել է 1923 թվականի դեկտեմբերի 27-ին Վահագնի գյուղում, որն այժմ գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում։ 1983 թվականին դարձել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ։ Ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտը։ Ստեղծագործել է վաղ տարիքից, նվագել է թառ։ 1937 թվականիից մասնակցել է հանրապետական ժողովրդական օլիմպիադաներին, գրավել 1-ին տեղ։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Զաքարյանի ճանաչված երգերից են՝ «Անմահ Թումանյան», «Ղարաբաղ», «Աննման եղնիկ», «Աղբյուր երազ», «Սայաթ-Նովա» և այլն։
2013 թվականին լույս են տեսել նրա «Երգը հավետ կմնա» երգարանը և «Ամեն գիշեր ունի լուսաբաց» ժողովածուն։ Գրական ստեղծագործությունները տպագրվել են հանրապետական մամուլում։
Մահացել է 1995 թվականի մարտի 12-ին Վանաձոր քաղաքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |