Գունհիլդ Սիեներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գունհիլդ Սիեներ
Gunhild Ziener.jpg
Ծնվել է1868
ԾննդավայրՇի, Ակերսհուս, Նորվեգիա
Մահացել է1937
ՔաղաքացիությունՆորվեգիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և սուֆրաժիստ
Քաղաքական կուսակցությունՆորվեգական բանվորական կուսակցություն

Գունհիլդ Սիեներ նի Կրակելսրուդ (1868, Շի, Ակերսհուս, Նորվեգիա - 1937), նորվեգացի սոցիալիստ և քաղաքական գործիչ: Նորվեգացի Կանանց շարժման պիոներ է: Երբ 1901 թվականին Քրիստիանիայում ստեղծվեց Նորվեգիայի Աշխատողների կուսակցության կանանց ֆեդերացիան, Սիեները դարձավ դրա առաջին նախագահը, ինչից հետո ընդլայնեց դրա ազդեցությունը ամբողջ երկրում: Սիեները նաև զբաղվում էր կազմակերպության ամսագրի՝ «Arbejderkvinnen»-ի (The Working Woman) գործարկման աշխատանքներով[1][2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունհիլդ Կրակելսրուդը ծնվել է 1868 թվականի օգոստոսի 19-ին Նորվեգիայի հյուսիսում գտնվող Շի քաղաքում[3]:

Աշխատողների կուսակցության կանանց ֆեդերացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականին Սիեները միացավ Աշխատողների կուսակցության մի խումբ կանանց, որոնք ստեղծեցին Նորվեգիայի Աշխատողների կուսակցության կանանց ֆեդերացիան: Սկզբում ֆեդերացիայի գանձապահն էր, սակայն շուտով մեծ ներդրում ունեցավ որպես ակտիվիստ և պայքարում էր արհեստակցական միությունների ու քաղաքական կառույցների միջև համագործակցություն հաստատելու համար: 1901 թվականին Սիեները դարձավ Աշխատողների կուսակցության կանանց ֆեդերացիայի առաջին ղեկավարը: Լինելով լավ կազմակերպիչ՝ նա սկսեց հանդես գալ ամբողջ երկրում՝ կոչ անելով կառուցողական փոփոխությունների: 1909 թվականին ձեռնամուխ եղավ միության ամսագրի ստեղծմանը և աշխատեց խմբագրային հանձնաժողովում մինչև 1918 թվականը[1]:

1904 թվականին Սիեները թողեց Կանանց ֆեդերացիայի ղեկավարությունը, սակայն գործադիր խորհրդում մնաց մինչև 1918 թվականը: Նա արդյունավետորեն աշխատում էր արհեստակցական միությունների կողմից աշխատող կանանց համար աջակցություն ստանալու գործում: 1904 թվականին դարձավ Մարթա Թինեսի կազմակերպության ղեկավար[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ziener, Gunhild» (Norwegian)։ Leksikon.org։ Վերցված է 4 May 2017 
  2. 2,0 2,1 Jansen, Trine։ «Arbeiderpartiets kvinnebevegelse gjennom 100 år» (Norwegian)։ Arbeiderhistorie 2001։ Վերցված է 4 May 2017 
  3. «Gunhild Ziener f Krakelsrud» (Norwaegian)։ Digitalarkivet: Folketelling 1910 for 0301 Kristiania kjøpstad։ Վերցված է 5 May 2017