Գունդեմիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Գունդեմիր
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՎարդոյի գավառակ
Այլ անվանումներԳյունդամիր, Գյունդեմիր, Կունդեմիր, Կունտեմիր, Կուտեմեր, Կոտեմիր
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Գունդեմիր (Աշխարհ)##
Գունդեմիր (Աշխարհ)

Գունդեմիր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Վարդոյի գավառակում[1]։ Գտնվում էր Արածանիի աջ կողմի Չարաբոհար օժանդակի Մենգյոլ գետի ստորին հոսանքի տարածքում, Բյուրակյան լեռների հարավային ստորոտում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունն իսպառ ոչնչացվել է, իսկ գյուղը հիմնահատակ ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 200 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը բանջարաբուծություն, երկրագործություն, ծխախոտագործություն և պտղաբուծությունն էր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունդեմիրն ուներ հին եկեղեցի։ Գյուղի մոտակայքում էր գտնվում Կարմիր վանքը։ Բնակավայրից հարավ գտնվում էին ջրաղացներ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ դպրոց, որը 1870 թվականին բացվել էր Գարեգին Սրվանձտյանի ջանքերով։ Դպրոցում սովորում էր 44 աշակերտ[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բիթլիսի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 977

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 252