Գումենիսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Գումենիսա
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԲԾՄ268 մետր
Բնակչություն3292 մարդ (2021)
Հեռախոսային կոդ2343
Փոստային դասիչ613 00
Պաշտոնական կայքgoumenissa.eu
Գումենիսա (Հունաստան)##
Գումենիսա (Հունաստան)

Գումենիսա[1] (հուն․՝ Γουμένισσα[2]), փոքր քաղաք Հունաստանում, որը գտնվում է ծովի մակարդակից 250 մ բարձրության վրա, Աթենքից 346 կմ հյուսիս-արևմուտք և Սալոնիկից 54 կմ հյուսիս-արևմուտք[3]։ Պեոնիա համայնքի (դիմա) պատմական կենտրոնը գտնվում է Կենտրոնական Մակեդոնիայի ծայրամասի Կիլկիս ծայրամասային միավորում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը 3609 մարդ է։ Համայնքի մակերեսը 30,139 կմ² է[3]։

1991 թվականից Գումենիսան Գումենիսի, Աքսիուպոլի և Պոլիկաստրոնի թեմերի Էլադայի ուղղափառ եկեղեցու նորակազմ թեմի կենտրոնն է[4]։

Քաղաքը հայտնի է 14-րդ դարում հիմնադրված Գումենիսայի Աստվածամոր վանքով։ հուն․՝ γούμένισσα բառը բառացի նշանակում է վանահայր։ Գումենիսայի Աստվածամոր հրաշագործ սրբապատկերները վանքի գլխավոր սրբություններն են. ըստ ավանդության՝ նրա հրաշալի հայտնագործությունը տեղի է ունեցել այն վայրում, որտեղ գտնվում է վանքը[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գումենիսան գտնվում է Հին Մակեդոնիայի մայրաքաղաք Պելլայից 20 կմ հյուսիս։ Հոմերոսը հիշատակել է Պեոնիայի[6]՝ Ակսիոս գետի հյուսիսային շրջաններում գտնվող տեղական վայրի մասին, որը Փիլիպոս II Մակեդոնացի թագավորի թագավորության օրոք միացած է եղել Մակեդոնիայի թագավորությանը[7]։

Քաղաքը գտնվում է Մակեդոնիայի պատմական-աշխարհագրական երկրամասում, որը Բալկանյան պատերազմներում ազատագրվել է հունական բանակի կողմից և 1913 թվականի Բուխարեստի պայմանագրով մտցվել է Հունաստանի կազմի մեջ։ Մինչև 1926 թվականը կոչվել է Գումենջե կամ Գումենիցա (հուն․՝ Γουμένιτσα): 19-րդ դարի 40-ական թվականներին ռուս սլավոնագետ Վիկտոր Գրիգորովիչը նշել է, որ Իգումենչո գյուղի բնակչությունը մեծ մասամբ բուլղարներ էին[8]։ 1900 թվականին այստեղ բնակվել է 3150 բուլղարացի[9]։ Քաղաքը անմասն չի մնացել 1903 թվականի Իլինդենի ապսամբությունից և 1904-1908 թվականներին Մակեդոնիայի համար մղվող պայքարից։ 1905 թվականին Բուլղարիայի էկզարխատի քարտուղար Դիմիտրա Միշևի տվյալներով այստեղ եղել են բուլղարական էկզարխիայի 2560 բուլղարացի հավատացյալ, իսկ 2440 բուլղարացի մնացել են Կոստանդնուպոլսի ծխականներ, քաղաքում եղել են հունական և բուլղարական դպրոցներ[10]։

Բալկանյան երկրորդ պատերազմից հետո 1913 թվականից քաղաքի բուլղարացիները վերաբնակեցվել են ժամանակակից Հյուսիսային Մակեդոնիայի և Բուլղարիայի տարածքներում, իսկ հույներն այնտեղից վերաբնակեցվել են Գումենիցայում։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիս հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
max. ջերմաստիճան, °C 9 10 13 18 23 28 31 30 26 21 14 10
min. ջերմաստիճան, °C 1 2 5 7 12 16 18 18 15 11 6 2
տեղումներ (մմ) 40 38 43 35 43 30 22 20 27 45 58 50
բացարձակն մաքսիմում
արձանագրված ջերմաստիճան, °C
20 22 25 31 36 39 42 39 36 32 27 26

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն, Մարդ
1991 4100[11]
2001 4030[11]
2011 3609[2]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. — М.: Роскартография, Омская картографическая фабрика, 2001. — (Страны мира «Европа»). — 2000 экз.
  2. 2,0 2,1 Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011 (греч.). Ελληνική Στατιστική Αρχή (20 Μαρτίου 2014). Дата обращения 22 октября 2017.
  3. 3,0 3,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός) (греч.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Τ. I. — Σ. 401. — ISSN 1106-5761.
  4. Ιερά Μητρόπολη Γουμενίσσης, Αξιουπόλεως και Πολυκάστρου (հուն.)
  5. «о номе Килкис». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 11-ին.
  6. Հոմերոս. Илиада. XXI, 154
  7. Macedonia // Реальный словарь классических древностей / авт.-сост. Ф. Любкер ; Под редакцией членов Общества классической филологии и педагогики Ф. Гельбке, Л. Георгиевского, Ф. Зелинского, В. Канского, М. Куторги и П. Никитина. — СПб., 1885. — С. 805—806.
  8. Григорович, Виктор Иванович Очерк путешествия по Европейской Турции, Виктора Григоровича : (С картой окрестностей охрид. и преспан. озер) = Очеркъ путешествія по Европейской Турціи. — 2-е изд.. — М.: тип. М.Н. Лаврова и К°, 1877. — 181 с.
  9. Васил Кънчов Македония. Етнография и статистика. — София, 1900. — С. 147.
  10. D. M. Brancoff La Macédoine et sa Population Chrétienne. — Paris, 1905. — P. 102—103.
  11. 11,0 11,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գումենիսա» հոդվածին։