Գուկովոյի Լ. Ի. Միկուլինի անվան հանքափորների աշխատանքի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուկովոյի Լ. Ի. Միկուլինի անվան հանքափորների աշխատանքի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՎայրՌուսաստան
Հիմնադրվել է1964
Կայքgukovo-musey.ru
Քարտեզ
Քարտեզ

Ռոստովի մարզի մշակույթի պետական հիմնարկություն «Գուկովոյի Լ. Ի. Միկուլինի անվան հանքափորների աշխատանքի թանգարան» (ռուս.՝ Гуковский музей шахтёрского труда имени Л.И. Микулина), թանգարան ՌԴ Ռոստովի մարզի Գուկովո քաղաքում։

Սա Ռուսաստանի եվրոպական մասի միակ թանգարանն է, որն արտացոլում է ածխարդյունաբերության ոլորտի զարգացման պատմությունը։ Հանքափորների աշխատանքի թանգարանը տարեկան ունենում է 26 000 այցելու։

Թանգարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրել է մանկավարժ և գավառագետ Լեոնիդ Իվանովիչ Միկուլինը 1961 թվականին, որպես դպրոցական գավառագիտական[1]։ Առաջին նմուշները հավաքել են Գուկովոյի թիվ 4 դպրոցի աշակերտները։ 1964 թվականին թանգարանը դարձել է ժողովրդական։ 1992 թվականին Գուկովոյի հանքափորների աշխատանքի թանգարանը ձեռք է բերել մարզային հաստատության կարգավիճակ։

1998 թվականին թանգարանին է փոխանցվել առանձին շենք։ Այդ պահին թանգարանի ֆոնդերում եղել է ավելի քան 11 000 առարկա։ 1990-ական թվականների վերջին - 2000-ական թվականների սկզբին թանգարանը սկսեց ինտենսիվորեն զարգանալ որպես հանքափորային։ Թանգարանում հայտնվեց ցուցասրահների «Հանքահոր» համալիր, որտեղ բնական չափով ներկայացված են հանքավայրերը, նախահեղափոխական հանքավայրերի համայնապատկերներ, ժամանակակից լեռնագործական մեքենաներ և սարքավորումներ։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուկովոյի հանքափորների աշխատանքի թանգարանը տեղավորված է երկհարկանի շենքում, Կովալյովի, 49 հասցեում[2]։ Ցուցադրության մակերեսը 1680 մ² է։ Տնօրենն է Եվգենի Գարկուշևը[3]։

Ցուցանմուշներ և ֆոնդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս թանգարանի հավաքածուում կա ավելի քան 23 000 առարկա։ Գուկովոյի հանքափորների աշխատանքի թանգարանն ունի 18 հավաքածու[4], որոնց թվում. «Հնագիտություն», «Լեռնագործական-հանքարդյունաբերական սարքավորումներ», «Դեկորատիվ-կիրառական արվեստ», «Հանքեր», «Մետաղադրամներ», «Ժամացույցներ», «Գրավոր աղբյուրներ», «Պարգևներ», «Ֆալերիստիկա», «Վիճակախաղի տոմսեր», «Բոնիստիկա», «Բնություն», «Լուսանկարներ», «Կեցաղային հագուստ», «Կերպարվեստ», «Ձայնագրություն», «Իրեղեն առարկաներ» և «Իրեղեն առարկաներ մետաղից»։

Այցելուների համար առավել դիտարժան և ճանաչողական է էքսկուրսիան «Հանքահոր» համալիրի սրահներով[5]։ Այստեղ ցուցադրվող հավաքածուները ներկայացնում են ածխարդյունաբերության պատմությունը XVIII դարից մինչև մեր օրերը, պատմում են հանքափորների աշխատանքի և կենսակերպի, աշխատանքի հերոսների մասին։ «Հանքահոր» ցուցասրահներում կարելի է տեսնել հանքափորների առաջին գործիքները, XX դարի սկզբի հանքափորների իրական գործիքները և ժամանակակից սարքավորումները։ Այստեղ հավաքված է ստոգետնյա ռելսուղի, իրական չափերով վերակերտված է հանքամիջանցքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «История музея. Официальный сайт Гуковского музея шахтерского труда им. Л.И. Микулина». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  2. «Контакты музея. Официальный сайт Гуковского музея шахтерского труда им. Л.И. Микулина». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  3. «Официальный сайт Гуковского музея шахтерского труда им. Л.И. Микулина». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  4. «Коллекции музея. Официальный сайт Гуковского музея шахтерского труда им. Л.И. Микулина». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  5. Комплекс залов "Шахта". Официальный сайт Гуковского музея шахтерского труда им. Л.И. Микулина(չաշխատող հղում)