Գուլմիլիբի Սարգսի խաչքար (Շխմուրադի վանք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուլմիլիբի Սարգսի խաչքար
Գուլմիլիբի Սարգսի խաչքար
ԵրկիրՀայաստանի Հանրապետություն
ՏարածաշրջանՏավուշի մարզի Վարագաջուր (Հախում) գետի ձախ ափին, գեղեցիկ հովտում, Ծաղկավան գյուղից 6-7 կմ հարավ-արևմուտք գտնվող Շխմուրադի վանքի վանական համալիրում։
Սկզբնական տեղադրությունԿանգնեցված է փոքր գավթի մեջ, եկեղեցու հարավային դռան մոտ։
Ներկա տեղադրությունՇխմուրադի վանք
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Գուլմիլիբի Սարգսին։
ԽաչագործԽաչքարագործը անհայտ է։
ՊատվիրողՊատվիրատուն անհայտ է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1619 թվական
Զարդաքանդակի նկարագրությունՔանդակված է՝ աջ կողմում մի տղամարդ, ձեռքերը կրծքին ծալած, իսկ ձախ կողմում՝ մի կին, գրկին մի երեխա, պառկած դրությամբ։
ՆյութԴեղնավուն ավազաքար։
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրԵկեղեցի Սբ. Աստվածածին
 Shkhmurad Monastery (khatchkars) Վիքիպահեստում

Գուլմիլիբի Սարգսի խաչքար, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Վարագաջուր (Հախում) գետի ձախ ափին, գեղեցիկ հովտում, Ծաղկավան գյուղից 6-7 կմ հարավ-արևմուտք գտնվող Շխմուրադի վանքի վանական համալիրում։ Հաշվառված է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (10.38/16.4.10)[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարը կանգնեցված է փոքր գավթի մեջ, եկեղեցու հարավային դռան մոտ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղնավուն ավազաքարից է։ Խաչքարի վրա քանդակված է՝ աջ կողմում մի տղամարդ, ձեռքերը կրծքին ծալած, իսկ ձախ կողմում՝ մի կին, գրկին մի երեխա, պառկած դրությամբ։

Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարը ունի 2 տող վիմական արձանագրություն[2]։

  1. ՍԲ ԽԱՉՍ ԲԱՐԷԽԱՒՍ։ ԳՈՒԼՄԻԼԻԲԻ
  2. ՍԱՐԳԻՍԻՆ։ ԹՎ ՌԿԸ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]