Գորդանա Յանկուլոսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գորդանա Յանկուլոսկայա
մակեդ.՝ Гордана Јанкулоска
Milovanovic and Jankuloska.jpg
Ծնվել էհոկտեմբերի 12, 1975(1975-10-12) (44 տարեկան)
ԾննդավայրՕխրիդ, Southwestern Statistical Region, Հյուսիսային Մակեդոնիա
ՔաղաքացիությունFlag of North Macedonia.svg Հյուսիսային Մակեդոնիա
ԿրթությունՍկոպյեի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցությունՄակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն – Մակեդոնիայի ազգային միասնության դեմոկրատական կուսակցություն
Gordana Jankulovska Վիքիպահեստում

Գորդանա Յանկուլոսկայա, (մակեդ.՝ Гордана Јанкулоска, հոկտեմբերի 12, 1975(1975-10-12), Օխրիդ, Southwestern Statistical Region, Հյուսիսային Մակեդոնիա), Մակդոնիայի պետական գործիչ 2006-2015 թվականներին Մակեդոնիայի հանրապետության Ներքին գործերի նախագահ[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորդանա Յանկուլոսկայան ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 12-ին նախկին Հարավսլավիայի Օխրիդ քաղաքում։ Ավարտել է Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Սկոպիեի համալսարանի իրավունքի բաժինը։ 2003 թվականին ավարտել է Քենթի համալսարանի մագիստրատուրան՝ Միջազգային առևտրային իրավունք մասնագիտությամբ

Տիրապետում է անգլերենին, ունի ալբաներենի և գերմաներենի հիմնային գիտելիքներ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1999-2000 թվականներին մասնավոր փաստաբան է աշխատել։ 2000-2002 թվականներին Մակեդոնիայի Հանրապետության Ֆինանսների նախարարության պետական խորհրդատու է եղել և միաժամանակ ղեկավարել է նախարարի վարչակազմը։ 2004-2006 թվականներին եղել է Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպություն - Դեմոկրատական կուսակցություն հանուն ազգային միավորման կուսակցության գլխավոր քարտուղար։ 2006 թվականի օգոստոսի 28-ին նշանակվել է Մակեդոնիայի Հանրապետության Ներքին գործերի նախարար։

Նախարար է եղել Նիկոլա Գրուևսկու չորս կաբինետներում։ 2015 թվականի Մակեդոնիայի բողոքի ակցիաների ժամանակ ակտիվիստները պահանջել են Գրուևսկու կաբինետի հրաժարականը։ Գորդանա Յանկուլոսկայան այլ երկու անձանց հետ հրաժարվել է պաշտոնից[2]։ Նրան փոխարինել է Միտկո Չավկովը[3] 2016 թվականի փետրվարի 12-ին Գորդանա Յանկուլոսկայային՝ ութ այլ անձանց հետ, մեղադրանք է ներկայացվել Սկոպիեում կազմակերպված հանցագործություն իրացնելու՝ ընտրակեղծիքների և այլ հանցագործությունների համար[4]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորդանա Յանկուլոսկայան ամուսնացած չէ և երեխաներ չունի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Յանկուլոսկայան հրաժարական է տվել (մակեդ.)
  2. Macedonia on high alert as protests grow over wire taps scandal. The New Zealand Herald. Glen Johnson. Published May 16, 2015. Retrieved May 17, 2015.
  3. vlada.mk Retrieved 13.05.2015
  4. «Нова ТВ - Арт & ЖивотНова ТВ»։ novatv.mk։ Վերցված է 28 June 2017