Գորդանա Յանկուլոսկա
Գորդանա Յանկուլոսկա մակեդոներեն՝ Гордана Јанкулоска | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1975 (49 տարեկան) |
Ծննդավայր | Օխրիդ, Հյուսիսային Մակեդոնիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սկոպյեի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Minister of the Interior of North Macedonia? և Minister of the Interior of North Macedonia? |
Կուսակցություն | Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն – Մակեդոնիայի ազգային միասնության դեմոկրատական կուսակցություն |
![]() |
Գորդանա Յանկուլոսկա (մակեդոներեն՝ Гордана Јанкулоска, հոկտեմբերի 12, 1975, Օխրիդ, Հյուսիսային Մակեդոնիա), Մակեդոնիայի պետական գործիչ, 2006-2015 թվականներին Մակեդոնիայի հանրապետության Ներքին գործերի նախագահ[1]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գորդանա Յանկուլոսկան ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 12-ին նախկին Հարավսլավիայի Օխրիդ քաղաքում։ Ավարտել է Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Սկոպիեի համալսարանի իրավունքի բաժինը։ 2003 թվականին ավարտել է Քենթի համալսարանի մագիստրատուրան՝ Միջազգային առևտրային իրավունք մասնագիտությամբ
Տիրապետում է անգլերենին, ունի ալբաներենի և գերմաներենի հիմնային գիտելիքներ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1999-2000 թվականներին մասնավոր փաստաբան է աշխատել։ 2000-2002 թվականներին Մակեդոնիայի Հանրապետության Ֆինանսների նախարարության պետական խորհրդատու է եղել և միաժամանակ ղեկավարել է նախարարի վարչակազմը։ 2004-2006 թվականներին եղել է Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպություն - Դեմոկրատական կուսակցություն հանուն ազգային միավորման կուսակցության գլխավոր քարտուղար։ 2006 թվականի օգոստոսի 28-ին նշանակվել է Մակեդոնիայի Հանրապետության Ներքին գործերի նախարար։
Նախարար է եղել Նիկոլա Գրուևսկու չորս կաբինետներում։ 2015 թվականի Մակեդոնիայի բողոքի ակցիաների ժամանակ ակտիվիստները պահանջել են Գրուևսկու կաբինետի հրաժարականը։ Գորդանա Յանկուլոսկան այլ երկու անձանց հետ հրաժարվել է պաշտոնից[2]։ Նրան փոխարինել է Միտկո Չավկովը[3] 2016 թվականի փետրվարի 12-ին Գորդանա Յանկուլոսկաին՝ ութ այլ անձանց հետ, մեղադրանք է ներկայացվել Սկոպիեում կազմակերպված հանցագործություն իրացնելու՝ ընտրակեղծիքների և այլ հանցագործությունների համար[4]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գորդանա Յանկուլոսկան ամուսնացած չէ և երեխաներ չունի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Յանկուլոսկան հրաժարական է տվել Արխիվացված 2015-05-14 Wayback Machine (մակեդ.)
- ↑ Macedonia on high alert as protests grow over wire taps scandal. The New Zealand Herald. Glen Johnson. Published May 16, 2015. Retrieved May 17, 2015.
- ↑ vlada.mk Արխիվացված 2015-05-18 Wayback Machine Retrieved 13.05.2015
- ↑ «Нова ТВ - Арт & ЖивотНова ТВ». novatv.mk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.