Գորգ-ինքնաթիռ (նկար)
Գորգ-ինքնաթիռ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վիկտոր Վասնեցով |
տարի | 1880 |
բարձրություն | 165 սանտիմետր |
լայնություն | 297 սանտիմետր |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Նիժնի Նովգորոդի գեղարվեստի պետական թանգարան |
հավաքածու | Նիժնի Նովգորոդի գեղարվեստի պետական թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Flying carpet (Vasnetsov) Վիքիպահեստում |
Գորգ-ինքնաթիռ (ռուս.՝ Ковёр-самолёт), ռուս գեղանկարիչ Վիկտոր Միխայլովիչի Վասնեցովի նկարը՝ ստեղծված 1880 թվականին[1]։ Այժմ պահվում է Նիժնի Նովգորոդի գեղարվեստի պետական թանգարանում[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ստեղծագործությունը Վասնեցովի առաջին աշխատանքներից է՝ նվիրված հեքիաթային թեմատիկային, որը նրան բերել է համաշխարհային հռչակ և համաժողովրդական սեր։ «Գորգ-ինքնաթիռ» նկարը Վասնեցովի և հայտնի մեկենաս Ս․Ի․ Մամոնտովի մտահղացնումն էր։ Սավվա Իվանովիչ Մամոնտովը դիմել էր նկարչին, որպեսզի նա ստեղծեր երկաթգծի շինարարությամբ զբաղվող գրասենյակը զարդարող մի նկար։ Ըստ Վասնեցովի՝ նկարը պետք է արտահայտեր հաղթանակ, շարժում և ռուսական ավանդույթների վեհությունը։ Թեպետ նկարը հիանալի էր ստացվել ու համարվում է ռուսական գեղանկարչության գլուխգործոց, սակայն հեքիաթային մոտիվների ավելորդության պատճառով երկաթգծի ղեկավարությունը հրաժարվեց դրանից։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարը պատմում է Իվան Ցարևիչի պատմությունը, որը ռուսական հեքիաթներից մեկում ճանապարհ է ընկնում փնտրելու թագավորական այգուց խնձոր գողացող Հազարան Բլբուլին։ Այս հեքիաթում Իվան Ցարեվիչը վերադառնում է հաղթանակած։ Նրա կողքին մեծ վանդակ է, իսկ վանդակում նստած է որսած Հազարան Բլբուլը։ Թռչող գորգը Ցարեվիչին նվիրել էր չար կախարդը (ռուս.՝ Баба-Яга)։ Իվան Ցարեվիչը և Հազարան Բլբուլը գույնզգույն գորգի վրա ներկայացնում են հիմնական բովանդակությունը։ Այն խիստ տարբերվում է շրջապատող մռայլ տեսարանից։ Վաղ առավոտը և նոր սկսվող օրվա առաջին փայլատակումները խորհրդանշում են Իվանի ծանրագույն թափառումների ավարտը և դիտողի մոտ առաջացնում են վառ, լուսավոր ու դրական էմոցիաներ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://dzen.ru/video/watch/641dbee40a1e677e78db38d5?utm_referer=www.google.com.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Ковер-самолет | Каталог иллюстраций журнала "ТРЕТЬЯКОВСКАЯ ГАЛЕРЕЯ"». www.tg-m.ru. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 10-ին.