Գոտի (զարդարանք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոտի (այլ կիրառումներ)

Գոտի, ֆրիզ, (ֆր.՝  frise, իտալ.՝ fregio — զարդարանք),

1․ հունա-հռոմեական օրդերներում՝ անտաբլեմենտի հորիզոնական երեք գլխավոր բաղադրիչներից միջինը՝ ընկած արխիտրավի և քիվի միջև։ Դորիական օրդերում մասնատված է եռակոսիկների (տրիգլիֆների) և մետոպների, հոնիականում և կորնթականում ծածկվում է քանդակազարդով կամ մնում է դատարկ։

2․ Պատը, հատակը, գորգը և այլն գոտևորող դեկորատիվ երիզ՝ թեմատիկ կամ այլ զարդաքանդակների, որմնանկարների, զարդանախշերի ձևով՝ զարդագոտի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 162