Jump to content

Գովազդի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գովազդի թանգարան
Տեսակգովազդի թանգարան
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզի 1-ին շրջան
ՎայրԼուվրի պալատ
Հասցե75001Ռիվոլի (107)
Հիմնադրվել է1978
Կայքlesartsdecoratifs.fr/francais/publicite/
Քարտեզ
Քարտեզ

Գովազդի թանգարան (ֆր.՝ Musée de la Publicité), թանգարան, հիմնված Փարիզում 1978 թվականին[1]։ 1999 թվականից այն գտնվում է Ռիվոլի 107 հասցեում՝ Լուվրի հյուսիսային մասում։ Դեկորատիվ արվեստի թանգարանի բաժիններից մեկն է, որը ղեկավարում է «Les Arts Décoratifs» ոչ պետական կազմակերպությունը[2]։

Առաջին պաստառները հայտնվել են 20-րդ դարի սկզբին Դեկորատիվ արվեստի թանգարանի հավաքածուում և պահվել նրա գրադարանում։ 1972 թվականին Ժենևիվ Պիկոնն առանձնացրել է պաստառների հավաքածուն։ 1978 թվականին նրա հիման վրա բացվել է «Պաստառների թանգարան» (ֆր.՝ Musée de l’Affiche)։ 1981 թվականին այն տեղափոխվել է Փարիզի 10-րդ շրջան՝ Ռուե դե Պարադիս, որից հետո անվանափոխվել է «Գովազդի թանգարան»[3]։

1999 թվականին թանգարանը վերակազմավորվել է․ այն տեղափոխվել է քաղաքի 1-ին շրջան՝ Լուվրի պալատի հյուսիսային մաս՝ դեպի Ռիվոլի փողոց (Մարսանի թևն ու տաղավարը վերակառուցվել են ճարտարապետ Ժան Նուելի կողմից՝ հատուկ դեկորատիվ արվեստի թանգարանի հավաքածուները պահելու համար)։ Այդ ժամանակվանից այն համարվում է թանգարանի գովազդային և գրաֆիկական դիզայնի բաժինը։

Թանգարանային ֆոնդերը ներառում են ավելի քան 100 հազար պաստառ, որի կեսը պատկանում է 18-րդ դարի առաջին կեսին, մյուս կեսը՝ 1950-ականներից սկսած, 30 հազար թերթի գովազդ, 20 հազար գովազդային ֆիլմ՝ սկսած 1930-ական թվականներից՝ որպես ֆրանսիական և արտասահմանյան, հեռուստատեսային և ռադիո գովազդի բազմաթիվ նմուշներ, ինչպես նաև գովազդային ոլորտի առաջացման և զարգացման փուլերն արտացոլող այլ առարկաներ և ցուցանմուշներ։

Հավաքածուի իրերը ցուցադրվում են բացառապես Դեկորատիվ արվեստի թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների ժամանակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Collections». Musée des Arts Décoratifs. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  2. «Publicité - Les Arts Décoratifs - Site officiel». web.archive.org. 2012 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
  3. «Paris Pages; Musee de la Publicite - Information». web.archive.org. 2008 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գովազդի թանգարան» հոդվածին։