Գոռ Մարգարյան
Գոռ Մարգարյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1985 (38 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Մասնագիտացում | ռեժիսոր |
Գոռ Ստեփանի Մարգարյան (դեկտեմբերի 31, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի ռեժիսոր, բեմադրիչ, Աշտարակի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1985 թվականի դեկտեմբերի 31-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի թիվ 31 միջնակարգ դպրոցը։ 2002-2008 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում։ Ուսանողական տարիներին որպես դերասան հանդես է եկել Տեր-Դանիելյանցի «Իմ մահը», Լ. Էլբակյանի «Մարդու կյանքը» և այլ ներկայացումներում։ 2008 թվականին բեմադրել է Շեյլա Դիլենի «Մեղրի համը» ներկայացումը։ ՀՀ զինված ուժերում ծառայելու ընթացքում՝ 2009 թվականից, դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղում։ «Արտավազդ 2014» մրցանակաբաշխությանը Գոռ Մարգարյանի կողմից վերաբեմադրված «Մեղրի համը» ներկայացումը հաղթող է ճանաչվել 6 անվանակարգերում՝
- Լավագույն ներկայացում
- Լավագույն երիտասարդ ռեժիսոր
- Լավագույն երիտասարդ դերասանուհի
- Լավագույն դերասանուհի
- Լավագույն դերասան
- Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թատրոն ինֆո(չաշխատող հղում)
- ZARK Foundation
- Դեկտեմբերի 31 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Հայ բեմադրիչներ
- Հայ ռեժիսորներ