Գոռ Էլյազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոռ Էյլազյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 1, 1991(1991-06-01)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 188 սմ
Քաշ 74 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հայաստան Շիրակ
Համար 13
Պատանեկան կարիերա
Հայաստան Բանանց
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2008 Հայաստան Բանանց 10 (-8)
2007-2008  Հայաստան Բանանց-2 10 (-5)
2009-2012 Հայաստան Իմպուլս 32 (-41)
2009-2011  Հայաստան Իմպուլս-2 15 (-7)
2012-2014 Հայաստան Միկա 12 (-2)
2014-մ.հ. Հայաստան Շիրակ 13 (-12)
Ազգային հավաքական
2012 Հայաստան Հայաստան (մինչև 21) 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Գոռ Էլյազյան (հունիսի 1, 1991(1991-06-01)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլյազյանը սկսել է ֆուտբոլ խաղալ 12-13 տարեկանում Մալաթիայի օլիմպիական ռեզերվների դպրոցում, որտեղ հաճախել է իր եղբոր հետ։ Նա առաջին իսկ մարզման ժամանակ որոշել է, որ խաղալու է բացառապես դարպասապահի դիրքում, որովհետև բակում խաղալիս միշտ կանգնել է դարպասի մոտ։

Մարզումների ժամանակ Էլյազյանին նկատել է մարզիչներից մեկը, որն աշխատում էր և՛ այդ դպրոցում, և՛ «Բանանց» ֆուտբոլային ակումբում։ Նա էլ տղային հրավիրել է ակումբ։ Կես տարի անց նա պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Առաջին մրցաշրջանում նա ակումբի երկրորդ կազմում մասնակցել է Առաջին լիգային։ Սակայն հետագայում «Բանանցում» նրա կարիերան սկսել է անկում ապրել, և նա սկսել է ավելի վատ հանդես գալ։ Այդ ժամանակ հրավեր է ստացել «Իմպուլս» ակումբից և տեղափոխվել այնտեղ։

Առաջին երկու մրցաշրջանն անցկացրել է «Իմպուլսի» երկրորդ կազմում։ 2011 թվականի մրցաշրջանի նա նույնպես սկսել է ակումբի երկրորդ թիմի կազմում, սակայն ակումբի երկու հիմնական դարպասապահների անհաջող խաղը մարզիչներին ստիպել է փոփոխություններ կատարել։ Էլյազյանը տեղափոխվում է հիմնական կազմ, որտեղ իր նորամուտը կատարում է հունիսի 11-ին՝ մասնակցելով «Բանանցի» դեմ արտագնա խաղին[2]։ 2011/12 մրցաշրջանում թիմի հետ հասել է Հայաստանը գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ (0:1) հաշվով պարտվել է Գյումրիի «Շիրակին»[3][4]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստան «Իմպուլս»
    • Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2011/12

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Протокол матча «Бананц» — «Импульс»» (ռուսերեն). Soccerway.com. 11.06.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 25.08.2012-ին.
  3. «Отчёт результатов Кубка Армении 2011/12» (ռուսերեն). Soccerway.com. 29.04.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 25.08.2012-ին.
  4. «Протокол матча «Ширак» — «Импульс»» (PDF). FFA.am. 29.04.2012. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 25.08.2012-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]