Գոռլովկայի քաղաքային տիկնիկային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոռլովկայի քաղաքային տիկնիկային թատրոն
Տեսակտիկնիկային թատրոն
Երկիր Ուկրաինա
Գտնվելու վայրըԳորլովկա
Հիմնադրման ամսաթիվ2001

Գոռլովկայի քաղաքային տիկնիկային թատրոն՝ քաղաքային տիկնիկային թատրոն Դոնեցկի մարզի Գոռլովկա քաղաքում, քաղաքի մշակութային և զվարճանքի վայրերից է։ Թատրոնի տնօրենը Արտյոմ Անատոլևիչ Տոնն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոռլովկայի քաղաքային տիկնիկային թատրոնը ստեղծվել է 2001 թվականին, մի խումբ էնտուզիաստների կողմից` Գոռլովկայի բնակիչների նախաձեռնությամբ։ 2011 թվականի փետրվարի սկզբին Գոռլովկայի քաղաքային տիկնիկային թատրոնի տնօրեն Արտյոմ Տոնը պարգևատրվել է «Ուկրաինայի տնտեսության աստղ» շքանշանով և «Տարվա կառավարիչ-2010» վկայականով, իսկ թատրոնը ստացել է «Տարվա ձեռնարկություն-2010» կարգավիճակ-պարգևը։ Ըստ Ուկրաինայի պետական վիճակագրական կոմիտեի և European Standart Rating-ի պաշտոնական տվյալների, Գորլովկիայի քաղաքային տիկնիկային թատրոնը հինգերորդ տեղն է զբաղեցրել «2010 թվականի ձեռնարկություն» վարկանիշում `«Ժամանցային այլ գործունեություն» անվանակարգում[1]։ Թատրոնն ակտիվորեն մասնակցում է քաղաքի կյանքին, տոնական միջոցառումներին (օրինակ` Քաղաքի օր, Երեխաների պաշտպանության միջազգային օր[2], Նեպտունի օր[3], Տիկնիկագործների միջազգային օր և Թատրոնի միջազգային օր[4]), անցկացնում է մասնագիտական կողմնորոշման հանդիպումներ երիտասարդների հետ, ովքեր ցանկանում են ընդունվել թատերական բուհեր և այլն։

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոռլովկայի տիկնիկային թատրոնի խաղացանկում կան տարբեր մանկական ներկայացումներ, բեմադրություններ մեծահասակների համար, ամանորյա ներկայացումներ, երաժշտական և ժամանցային ծրագրեր, էստրադային բեմադրություններ հսկա տիկնիկների հետ։ Թատրոնի խաղացանկը մշտապես ընդլայնվում է[5]։

2010-2011 թատերաշրջանի խաղացանկում ընդգրկված են եղել «Հրաշագործ ցողը», «Կազակ Պետյա», «Եվս մեկ անգամ Կարմիր Գլխարկի մասին» (ըստ Ս. Եֆրեմովի) ներկայացումները։

Թատրոնի ներկայացումները տեղի են ունենում շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև` տոների ժամանակ, անցկացվում են ռուսերեն և ուկրաիներեն լեզուներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Горлівський міський театр ляльок отримав статус-нагороду «Підприємство року 2010»
  2. Путешествие на «Весёлом трамвайчике» совершили юные горловчане в День защиты детей
  3. В воскресенье в Горловке праздновали День Нептуна и День рыбака. Все повеселились на славу
  4. Более 300 юных зрителей посетили театр кукол Горловки во время театральной недели
  5. «Театр кукол». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.