Գոյտոյի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոյտոյի ճակատամարտ
Թվականմայիսի 30, 1848
Մասն էԻտալա-ավստրիական պատերազմ
ՎայրՄանտովա
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Գոյտոյի ճակատամարտ, պատերազմ Պիեդմոնտեսի և Ավստրիական բանակի միջև, 1848 թվականի մայիսի 30-ին, Իտալիայի առաջին Անկախության համար մղված պայքարում։ Պիեդմոնտեսի բանակը հաղթեց մարտում, քանի որ ավստրիացիները չկարողացան ներխուժել և կանխել պաշարումը Պեսչիերայում։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1848 թվականի մարտի 22-ին Միլանի 5 օրվա պաշարումից հետո, տարհանելով Միլանը, մարշալ Ռադեցկին իր ուժերը վերակազմավորեց Կուադրիլատերում, որը բաղկացած էր Պեսչիերայի, Մանտուայի, Վերոնայի և Լեգնագոյի չորս օժանդակ ամրոցներից։ 1848 թվականի ապրիլի 9-ին, Պիեդմոնտեսի բանակը արշավեց Լոմբարդիայի տարածք՝ մի կողմ թողնելով գեներալ Վոլգեմութի ուժերին, որոնք պահպանում էին Գոյտոյի վրա գտնվող Մինքիո կամուջը[1]։ Միքիոյի վրայով անցնելիս՝ Պիեդմոնտեսի ուժերը շարժվեցին հյուսիս և հարավ։

1848 թվականի ապրիլի 10-ին, Պիեդմենտեսի բանակը սկսեց շրջափակել Պեսչիերան, կայազորում ունենալով 1700 ավստրիացի զինվոր։ Մինչև պաշարելը կար զենքի խնդիր, որը խոչընդոտում էր ռմբակոծությանը։ 1848 թվականի մայիսի 26-ին, 34 օրվա շրջափակումից և 16 օր պաշարումից հետո ավստրիացիները ճակատամարտից անմիջապես հետո հանձնեցին բերդը[2]։

1848 թվականի ապրիլի 30-ին, Ռիվոլի սարահարթում, Պիեդմոնտեսի և ավստրիական ուժերի միջև տեղի ունեցավ Պաստրենգոյի ճակատամարտը։ Զենքի առաջին մեծ փորձարկումը տեղի է ունեցել Վերոնա քաղաքից դուրս՝ 1848 թվականի մայիսի 6-ին Սանտա Լուչիայի մարտում, երբ Պիենդմոնտեսի բանակը չկարողացավ հաղթել ավստրիացիներին։ Պիեդմոնտյան բանակը ջախջախված նահանջեց Մինքիո։

Չկարողանալով հեռացնել ուժերը Վիչենցայում՝ մարշալ Ռադեցկին որոշեց իր ուժերը կենտրոնացնել Պիեդմոնտեսի բանակի դեմ։ 1848 թվականի մայիսի 28-ին, բանակը շարժվեց դեպի Մանթուա, որտեղ Տոսկանյան ստորաբաժանումը կենտրոնացրել էր բերդի վրա։ Մինչ Պիեդմոնթեսի բանակի ուշադրությունը շեղվեց ավստրիական ջոկատի կողմից, Ռիվոլի սարահարթում 1848 թվականի մայիսի 28-ին և 29-ին մարշալ Ռադեցկին Կուրատաթոնեի և Մոնտանարայի ճակատամարտում հաղթեց Տուսկանյան դիվիզիային[3]։ Տուսկաններից պարտված և հիասթափված կամավորներից շատերը վերադարձան տուն՝ նշելով Տուսկանյան դիվիզիայի՝ ռազմական ուժի ավարտը։ Թե Պիեդմոնտեսը և թե ավստրիական բանակը կենտրոնացել էին Քուրարդիլատերոյի Մինքիոյի կողմը։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանտուայից Ռադեցկին ուղարկեց իր առաջին և պահուստային կորպուսը դեպի Գոյտո, իսկ նրա երկրորդ կորպուսին և հեծելազորին հրամայվեց արշավել դեպի Կարեսարա[4]։ Պիեդմոնտեսի ուժերը դասավորվեցին երկու գծով։ Առաջին գիծը ձգվում էր Մինքիոյի ափերից մինչև Գոյտոյի արևմուտք։ Երկրորդ գիծը հասավ մինչև Գոյտոյի բարձունքները։

1848 թվականի Մայիսի 30-ին, ժամը 14:00-ի սահմաններում, երկու կողմերի հեծելազորային սպաները կապ են հաստատել։ Բենդեքի ջոկատը առաջ էր ընթանում դեպի Գոյտո, հրետանային կրակի տակ ընկնելով Սոմենզարիի բարձունքներում 15:30-ի սահմաններում։ Ավստրաիցիները տեղակայեցին իրենց հրետանին (12 հրացան և 3 հրթիռային հրանոթ) բայց չկարողացան կոտրել իտալական հրետանային առավելությունը։ Սարդինիայի արքա Կառլ Ալբերտը, անձնական քաջություն է ցուցաբերել իրեն նետելով թշնամու հրետանային կրակների մեջ, վերքեր չստանալով։

Մինչ Բենեդեկի ջոկատը Գոյտոյում էր, Վոլգեմութի և Ստրասոլդոյի ջոկատները ձախակողմյան հատվածից փոքր դիմադրություն էին ստեղծել։ Ավստրիայի առաջընթացը խոչընդոտելու համար, գեներալ Բավան ժամը 17:00-ին ուղարկում է Գվարդիայի ջոկատին, իսկ ձախից` Աոստա ջոկատին։ Գվարդիայի ջոկատի առաջխաղացումը ստուգեց երկրորդ կորպուսի հրամանատար Գյուլայը, որը զբաղված էր առաջին կորպուսի հետ կապվելու գործով։ Աոստա ջոկատը ճնշում է գործադրում Վոլգեմութ ջոկատի վրա։ Բենեդեկ ջոկատը նույնպես նահանջեց, երբ հարձակվեց նեապոլական զինուժը: 19:00-ին երկու կողմերն էլ իրենց նախնական դիրքերում էին։ Այս անգամ Սարդինիայի թագավորը հաղորդագրություն ստացավ Պեսշիերայի զորքին հայտնելու համար, որ վերջ տան ճակատամարտին։

Հաջորդ օրվա ընթացքում ուժեղ անձրևները կանխեցին մարտական գործողությունները։ Տեղեկացնելով Պեշչիերային հանձնելու մասին և չկարողանալով հաղթահարել Պիեդմոնտեսի բանակը, մարշալ Ռադեցկին իր ուժերը հեռացրեց 1848 թվականի հունիսի 2-ին։ Գոյտոյի գործողությունների ժամանակ Պիեդմոնտեսը ունեցավ 46 սպանված, 260 վիրավոր և 55 անհայտ կորած զինվոր։ Ավստրիական բանակում զոհվել էր 20 սպա, 376 զիվոր, գեներալ Ֆելիքս Շվարցենգերը և այլք։

արդյունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատամարտը մարտական առումով ոչ ոքի էր, ոչ մի կողմ չկարողացավ հաղթել մյուսին։ Այնուամենայնիվ Պիեդմոնտեսի ուժերը կռվել էր պաշտպանական ուժերով և ճակատամարտում պահպանել վերահսկողություն, կանխելով Ռադեցկու գործողությունները։ Ուստի մարտը կարելի է համարել հաղթված իտալական զորքի կողմից։ Այնուամենայնիվ, դա հանգեցրեց Պիեդմոնտեսի գոհունակությանը, որը զուգորդվելով հստակ ռազմավարական ծրագրի բացակայությամբ։ Ռադեցկին հաղթահարեց այդ ձախողումը և ապացուցեց 1848 թվականի հունիսի 10-ին։ Ի վերջո նա վճռական պարտություն կրեց Սարդինյան բանակի կողմից Կուստոզայի ճակատամարտում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Embree, Radetzky, p. 88-92.
  2. Embree, Radetzky, p. 128-137.
  3. Embree, Radetzky, p. 138-148.
  4. The narrative follows Embree, Radetzky, p. 148-153. See there for further sources.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Embree, Michael (2011). Radetzky's Marches: The Campaigns of 1848 and 1849 in Upper Italy. Helion & Company Solihull. էջեր 148–153. ISBN 978-1-906033-24-8.
  • Bortolotti, Vincenzo (1889). Storia dell'esercito sardo e de suoi elleati nell campagne di guerra 1848-1849. Turin: Pozzo.
  • Pieri, Piero (1962). Storia militare del Risorgimento: guerre e insurrezioni. Torino: Giulio Einaudi.