Գոկտա (ջրվեժ)
Գոկտա (իսպ.՝ Catarata del Gocta)՝ երկրագնդի ամենաբարձր ջրվեժներից մեկը։ Այն գտնվում է Պերուի Բոնգարա նահանգում` Ամասոնաս տարածաշրջանի ադմինիստրատիվ կենտրոն Չաչապոյասից մոտավորապես 20 կիլոմետր հյուսիս։ Ջրվեժի բարձրությունը 771 մետր է։ Ջրի ծավալը խիստ տատանվում է, կախված 2500-ից 3000 մետր բացարձակ բարձրություն ունեցող, փոքր, քարքարոտ ջրային ավազան թափվող տեղումների քանակից։
Ջրվեժն իր անունը ստացել է տեղի գյուղի անվանումից։ Մի քանի կիլոմետր հյուսիս գտնվում է Յումբիլլա ջրվեժը, որն ունի 900 մետր բարձրություն, սակայն գործում է միայն տարվա անձրևային սեզոնին։
Հայտնագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ ջրվեժը նկատվել է 2002 թվականին Շտեֆան Ցիմենդորֆֆի կողմից՝ անանցանելի բնության արգելոցով արշավի ժամանակ։ 2006 թվականին Ցիմենդորֆֆը պերուական հետազոտական խմբի հետ վերադարձավ՝ ջրվեժի բարձրությունը չափելու համար։ Չափման սխալը կարող էր կազմել 13,5 մետր։
Վերջին պրես-կոնֆերանսի ժամանակ Ցիմենդորֆֆը հայտարարեց, որ Գոկտան իր բարձրությամբ 3-րդ ջրվեժն է աշխարհում, և այն զիջում է միայն Վենեսուելայում գտնվող Անխելին (972 մետր) և Հարավաֆրիկյան հանրապետությունում գտնվող Տուգելին (948 մետր), իսկ Յոսեմիտին զբաղեցնում է 4-րդ տեղը։ Դրա հետ մեկտեղ նա հղում կատարեց Ազգային աշխարհագրական ընկերության 2005 թվականի տվյալներին։ Սակայն չափանիշները, որոնցով տարբերակում են ջրվեժները վիճելի են։
Ֆլորա և ֆաունա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրվեժի տեղանքում խոնավ անտառներ են, որտեղ ապրում են՝ վերացման վտանգի տակ գտնվող բազմաթիվ կենդանատեսակներ։ Այդ շարքում են ակնոցավոր արջը, պուման, սղոցակտուցը, ինչպես նաև կոլիբրիի և թութակի հազվագյուտ տեսակներ։ Խոնավ ջունգլիները նույնպես բնության արգելոցի մի մասն են և կազմում են 3300 կմ² տարածք։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնության այս հրաշքին սպառնում է տարածուն գյուղատնտեսությունը (շաքարեղեգի աճեցում), որը հանդիսանում է մոտակայքում գտնվող Կոկա և Կոկաչիմբա գյուղերի միակ եկամուտի աղբյուրը։ Տեղի բնակչությունն ապրում է շատ հասարակ պայմաններում։ Բնակիչները զբոսաշրջիկներին առաջարկում են օգտվել իրենց էքսկուրսավարների ծառայություններից և գնել իրենց մթերքը։ Սրանով պայմանավորված՝ պետք է որ տեղացիների սոցիալական վիճակը լավանա։ Յուրաքանչյուր այցելու պետք է տեղում գրանցվի և վճարի 10 սոլ մեկ անձի համար։ Երկու ժամանոց քայլարշավի համար անհրաժեշտ է էքսկուրսավար։ Առանց էքսկուրսավարի ջրվեժ կարելի է այցելել միայն հնարավոր վտանգների մասին տեղյակ լինելու գրավոր հաստատումից հետո։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://turismoalperu.com/gocta-la-catarata-mas-alta-del-peru-y-la-quinta-del-mundo/
- http://goctaperu.blogspot.pe/
- http://www.peruroutes.com/amazonas_cataratas.htm Արխիվացված 2016-08-21 Wayback Machine
- http://wiki.sumaqperu.com/es/Catarata_de_Gocta Արխիվացված 2016-08-12 Wayback Machine
- http://elcomercio.pe/vamos/peru/catarata-gocta-peru-masalucinantes-mundo-segun-pais-noticia-1604627
- http://fromalaskatobrazil.files.wordpress.com/2012/07/gocta-falls.jpg