Գոլովկինի ամառանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Գոլովկինի ամառանոց
Samara da4a.jpg
Տեսակմշակութային ժառանգության օբյեկտ և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՍամարա
Ճարտարապետական ոճմոդեռն
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Կոորդինատներ: 53°14′50.28000010001″ հս․ լ. 50°10′23.880000099991″ ավ. ե. / 53.2473000000277779° հս․. լ. 50.17330000002777268° ավ. ե. / 53.2473000000277779; 50.17330000002777268

Գոլովկինի ամառանոց, Փղերով տուն (ռուս.՝ Дача Константина Головкина, ռուս.՝ Дом со слонами), սամարացի վաճառական, մեկենաս, նկարիչ Կոնստանտին Գոլովկինի ամառանոցը Սամարայում՝ Խորհրդային բանակի փողոցի թիվ 292 հասցեում: Տունը կառուցվել է մոդեռն ոճով: Համարվում է Ռուսաստանի Դաշնության մշակութային ժառանգության ճարտարապետական հուշարձան (ՄԺՕ № 6310041000): Կառուցվել է 1908-1909 թվականներին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը կառուցվել է 1908-1909 թթ. Գոլովկինի և ճարտարապետ Վալենտին Վլադիմիրի Տեպֆերի համատեղ ծրագրի հիման վրա: 1920-ական թվականների գավառագիտական պատմության գրառումերում Գոլովկինը որպես շենքի միակ հեղինակ նշում է իրեն: Քանդակագործ Վասիլի Պետրովիչ Ակիմովը, ով աշխատել է Գոլովկինի մոտ և քաջածանոթ է եղել նրա աշխատանքին, այսպես է նկարագրել ամառանոցի սեփականատիրոջ նախագծի աշխատանքը.

Aquote1.png Երբ նա (Գոլովկինը) որոշեց ամառանոց կառուցել, ամեն ինչ ինքն արեց. մատիտով նկարեց էսքիզները, դրանք տասնյակով կտրատեց թղթից, բազմիցս սոսնձեց մակետները՝ խստորեն ստուգելով համամասնությունները, մինչև հասավ իր ուզած ձևին: Բոլոր մակետները, որ նրա մոտ տեսել եմ, զարմանալիորեն մտածված ու հետաքրքիր էին: Դրանցից շատերը ոչնչացվել են և փոխարինվել նորերով: Նրա աշխատունակությունը շատ մեծ էր: Aquote2.png


Հեղափոխությունից հետո Գոլովկինների ընտանիքը հեռացավ Սամարայից` ամառանոցը հանձնելով նոր կառավարությանը, հույս ունենալով, որ տանը կտեղավորվի մանկատունը: Սակայն խորհրդային կառավարությունը այլ կերպ տնօրինեց այն, որոշ ժամանակ շենքը ծառայեց որպես հոսպիտալ, այնուհետև` մանկապարտեզ:

1929 թվականին ամառանոցը տրամադրվեց «Վոդոկանալ» ընկերությանը, որն այնտեղ կազմակերպեց ակումբ: Նոր տերերը անցկացրեցին կենտրոնացված ջեռուցում, որի արդյունքում հիմքերը նստվածք տվեցին, պատերի վրա ճեղքեր առաջացան: Շինության ներքին հարդարանքն ավերվեց, նախկին շքեղությունից ոչինչ չմնաց[1]:

1990-ականների կեսերին իրականացվեց շինության վերանորոգում[2]: Շինությունը ցանկապատված էր, տարածի մուտքն արգելված էր գերատեսչական պատկանելության պատճառով («Սամարավոդոկանալ» ՓՁ-ի տարածք):

Տան հետ կապված աղջկա մասին ոչնչով չհաստատված լեգենդ կա, ով ինքնասպանություն է գործում դժբախտ սիրո պատճառով, մեկ այլ վարկածով` Գոլովկինի սիրուհու, երրորդ վարկածով` նրա մահացած դստեր[3]: Կա նաև պատմություն, որ 1930-1940-ական թվականներին պլանավորվում էր պայթեցնել փղերի քանդակները[3]:

Ճարտարապետական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղջկա հուշարձանը

Մասնագետները նշում են, որ ամառանոցին բնորոշ չեն 20-րդ դարի սկզբի ռուսական ճարտարապետության, կամ ռուսական գավառական մոդեռնի հատկանիշները: Հստակորեն նշմարվում է ամառանոցի ճարտարապետության վրա վիեննական սեցեսսիոնիզմի ազդեցությունը: Բարանովսկու ճարտարապետական հանրագիտարանում 20-րդ դարի սկզբին հանդիպում են նախագծեր, որոնք հիշեցնում են Գոլովկինի ամառանոցի տարրերը, մասնավորապես, հանրագիտարանի 4-րդ հատորում հրապարակված Էրիխ Հեշոֆֆի (Erich Geschoff) կողմից նախագծված Վիեննայի ամառանոցները: Շատ ժամանակակիցների ամառանոցի ճարտարապետությունը դուր էր գալիս, բայց ոչ բոլորին: Օրինակ, նկարիչ Գ. Պ. Պոդբելսկին նշում է, որ տունը իրեն հիշեցնում է մոդեռնիստական ոճի ինչ որ խաղալիքի մակետ[3]:

Կոնստանտին Գոլովկինի ամառանոցի համալիրի անբաժանելի մասն են կազմում շենքի ճակատային մասից դեպի Վոլգային նայող փղերի քանդակները, որոնք շինությանը տվել են «փղերով ամառանոց» ժողովրդական անվանումը, և կանացի քանդակը հարավային ճակատում: Երկու մեծ փղերը պատրաստվել էին Գոլովկինի էսքիզով և այնպես էին տեղադրվել, որ դրանք տեսանելի լինեին Վոլգայով նավարկող նավերի համար: Եվգենիա Գոլովկինա-Օվսյաննիկովայի հուշերում նշվում է, որ Կոնստանտին Պավլովիչը մասնակցել է քանդակների պատրաստմանը, որոնք քանդակվել էին Սադովայա փողոցի վրա գտնվող մեծ ցախանոցում: Ցեմենտից պատրաստված կենդանիները սնամեջ են: Գոլովկինի կնոջ հիշատակություններում նշվում է, որ առևտրականը փղերից մեկի մեջ տեղադրել է ամառանոցի շինարարության հետ կապված փաստաթղթեր և լուսանկարներ: Քանդակի պատկերների պատրաստմանը մասնակցել է, հետագայում հայտնի կույբիշևցի քանդակագործ, 16 ամյա Վասիլի Պետրովիչ Ակիմովը[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]