Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անձնական տվյալներ Ազգությունը
գանացի Քաղաքացիությունը
Գանա Ծննդյան ամսաթիվ
հունիսի 7 , 1996 (1996-06-07 ) [2] [3] (26 տարեկան) Ծննդավայր
Աքրա , Գանա Հասակ
176 սմ [1] Քաշ
80 կգ [1] Դիրք
կիսապաշտպան Ակումբային տեղեկություններ Ներկա ակումբ
Բոլոնյա Համար
77
Մասնագիտական կարիերա* Տարի
Ակումբ
Խաղ
(Գոլ)
Ազգային հավաքական
2015
Գանա (մինչև 20)
4 (0)
2017—մ.հ.
Գանա
1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Գոդֆրեդ Դոնսա (անգլ. ՝ Godfred Donsah , հունիսի 7 , 1996 (1996-06-07 ) [2] [3] , Աքրա , Գանա ), գանացի ֆուտբոլիստ , «Բոլոնյա» ակումբի և Գանայի հավաքականի կիսապաշտպան ։
Դոնսան ֆուտբոլով զբաղվել սկսել է իր հայրենիքում, որտեղ նրան նկատել են իտալական «Պալերմո» ակումբի սկաուտներն ու հրավիրել թիմ։ 2013 թվականի ամռանը նա վարձավճարով տեղափոխվել է «Էլլաս Վերոնա» ակումբ, որպեսզի ձեռք բերի խաղային պրակտիկա։ 2014 թվականի ապրիլի 19-ին ՝ «Ատալանտա» ակումբի դեմ խաղում Գոդֆրեդը կատարել է իր նորամուտը իտալական Սերիա Ա-ում ՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Մասսիմո Դոնատիին[4] ։ Նույն տարվա ամռանը Դոնսան տեղափոխվել է «Կալյարի» ակումբ։ Հոկտեմբերի 19-ին ՝ «Սամպդորիա» ակումբի դեմ խաղում, նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[5] ։ 2015 թվականի հունվարի 11-ին ՝ «Չեզենա» ակումբի դեմ խաղի ժամանակ, խփել է իր առաջին գոլը «Կալյարի» ակումբի կազմում[6] ։
Նույն տարվա ամռանը տեղափոխվել է «Բոլոնյա» ակումբ։ Օգոստոսի 29-ին ՝ «Սասուոլո» ակումբի դեմ խաղում, Դոնսան կատարել է իր նորամուտը «Բոլոնյա» ակումբի կազմում[7] ։
2015 թվականին Դոնսան Գանայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Նոր Զելանդիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Ավստիայի[8] , Արգենտինայի[9] , Պանամայի[10] և Մալիի[11] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին։