Գնդակներով տուն (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնդակներով տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Քարտեզ
Քարտեզ

«Գնդակներով տուն» (ռուս.՝ «Дом с пулями»), հնագույն երկհարկանի շենք Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Կառուցվել է 1810 թվականին Շմիդտի փողոցում, ազնվական Իվան Անդրեևիչ Վարվացիի միջոցներով։ Այժմ գոյություն չունի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս շենքը, որը գտնվել է Տագանրոգի Շմիդտի 19 հասցեում, կառուցվել է 1810 թվականին հունական ծագումով ազնվական Իվան Անդրեևիչ Վարվացիի միջոցներով։

Տագանրոգի նախահեղափոխական բացիկներում շենքը նշված է որպես «Գնդակներով տուն»։ 1855 թվականին անգլո-ֆրանսիական նավատորմիղի կողմից Տագանրոգի գնդակոծության ժամանակ տան հաստ պատերի մեջ մխրճվել են 32 թնդանոթային ռումբ, գնդակներ, հրազենային արկերի բեկորներ, որոնք շենքը վերականգնելու ժամանակ ձեռք չեն տրվել ի հիշատակ Տագանրոգի հերոսական պաշտպանության։

Վարվացի ընտանիքի կալվածքը հանդիսացած տունը շրջապատված է եղել այգով։ Ի. Ա. Վարվացիի մահից հետո կալվածքն անցել է նրա դստերը` Կոմնինո-Վարվացիին։ Ավելի ուշ կալվածքը բաժանեցին նրա երկու որդիները։ 1901 թվականից շենքը հանձնվել է վարձակալությամբ, այնտեղ տեղակայվել է Առևտրային ուսումնարանը։ 1906 թվականին այն պատճառով, որ տունը քաղաքի կենտրոնից հեռու էր, որոշվեց ուսումնարանի համար կառուցել նոր շենք։ Այն կառուցվեց և օծվեց 1910 թվականին։ 1910 թվականից «Գնդակներով տան» սեփականատեր դարձավ Դոնի լեյբգվարդիայի 52-րդ կազակական գնդի հրամանատար Բորիս Խրեշչատիցկին։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ շենքում գործել է Իզյասլավի արական վարժարանը, որը տարհանվել էր Ուկրաինայից։ 1917 թվականի հունվարի 27-ին տանը հրդեհ բռնկվեց։

1990-ական թվականներին տունը քանդվել է` 10-հարկանի բնակելի նոր շենքի շինարարության համար տարածք ազատելու նպատակով[1]։

Ճարտարապետական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին այս տան բակում հողային աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել է ստորգետնյա ուղի, որը Պետրովսկայա փողոցից տանում էր դեպի ծով։ Ուղին ունեցել է ջրահեռացման հոսեր և շարված էր կարմիր աղյուսով։ Սյուներով տունը մինչև ոչնչացումը համարվում էր քաղաքային տեսարժանություն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Энциклопедия Таганрога. — Ростов-н/Д: Ростиздат, 2003. — 512 с. — ISBN 5-7509-0662-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]