Ջավախքի բարձրավանդակ
| Ջավախքի բարձրավանդակ | |
|---|---|
| Տեսակ | volcanic plateau? |
| Երկիր | |
| Երկարություն | 65 կմ |
| ԲԾՄ | 1800 մետր |
![]() | |
![]() | |
Ջավախքի բարձրավանդակ, Ջավախքի սարահարթ, Ջավախքի լեռնադաշտ, Ախալքալաքի սարահարթ, Հայկական լեռնաշխարհում, զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակի հյուսիսային մասը,, գտնվում է Վրաստանում։
Տարածքը մոտ 4500 կմ² է, միջին բարձր.' 1800 մ առավելագույնը' 3301 մ (Մեծ Աբուլ լեռ),, մոտ 65 կմ երկարությամբ։ Ջավախքի բարձրավանդակը ծալքավոր ու հրաբխային լեռների (Սամսարի, Ջավախքի, էրուշեթի), լեռնազանգվածների (Մեծ Աբուլ, Փոքր Աբուլ, Շավնաբադ և այլն), սարավանդների (Ախալքալաքի և այլն) ու գոգավորությունների (Ծալկայի և այլն) համալիր է։ Տարածվում Է արևմուտքից մինչև Կուրի հովիտը, հյուսիսից՝ Թրիալեթի, արևելքից՝ Սամսարի և Ջավախեթի լեռները, հարավում Ախալքալաքի սարավանդի շարունակությունը Աշոցքի սարահարթն Է, իսկ հարավարևելյան կողմում՝ Խոզապին լճից հյուսիս և Կարզախ գյուղից արևելք, գտնվում է Բիդեշինու բարձրությունը։ Հիշատակում է Էփրիկյանը՝ Բոզալու բարձրավանդակի հետ միասին[1]։
Ռելիեֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմված է ալեոգենի հրաբխային ապարներից՝ ծածկված լճագետային նստվածքներով։ Ակտիվ երկրաշարժամետ շրջան է։ Կան գորշ ածխի, դիատոմիտի, շինանյութերի, հանքային ջրերի պաշարներ։ Ջավախքի բարձրավանդակը ծածկված է լավային հզոր շերտերով (700 մ)։
Մակերևույթը հարթ է, երբեմն՝ խախտված լավային ծածկույթի ալիքաձև ծալքերով, հրաբխային կոներով ու լեռնագագաթներով (Աբուլ), թույլ թեքված է դեպի արևմուտք և Կուրի հովտի մոտ վերջանում է մինչև 300 մ բարձրության ժայռային ցցվածքներով։
Նշմարվում են լեռնագագաթներ, ինչպիսիք են՝ Արճիան՝ Խոզապին և Ծովակ լճերի միջև[2], Ակրիքար (3270 մ)[3], Ազրեքար (3257 մ)[4], Արևաբուլ կամ Աբուդ Գյունեյ[5], Գյալինթափա[6], Դիդիսաթափա (2254 մ)[7], Թելիլ Փըրմա՝ Փոցխով գետի ձախ կողմում, Ախալցխա քաղաքից մոտ 25 կմ հարավ֊արևմուտք[8], Մեծ Գյունեյ՝ Ախալքալաքից հարավ-արևելք, Սուլդա գյուղից մոտ 3 կմ հյուսիս-արևմուտք (1957 մ)[9], Փոքր Գյունեյ՝ Ախալքալաքից հարավ, Սուլդա գյուղից հյուսիսարևելյան կողմում[10] և այլն։
Ջրագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր գետը Փարվանան Է։ Հարուստ Է լճերով՝ Փարվանա, Դուման, Տաբածղուրի, Սաղամո, Խոզապին, Խանչալի և այլն։ Կուրը (բարձրավանդակի սահմաններում առաջացնում է մինչև 500 մ/խոր. կիրճ)
Բազմաթիվ լեռնային լճերից առավել խոշոր են Փարվանան, Մադաթափան, Խանչալին, Խոզափինը, Ազգյուլդան[11], Ալիշանը[12] և այլն։ Բնորոշ է վերընթաց լանդշաֆտային գոտիականությունը. հյուսիսարևմտյան և հյուսիսարևելյան մասերում՝ անտառային, սարավանդներում՝ լեռնատափաստանային, եզրային լեռնաշղթաներում՝ լեռնամարգագետնային։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման չափավոր ցամաքային Է. ամառը՝ կարճատև ու զով, ձմեռը՝ երկարատև ու ցուրտ։ Տարեկան միջին ջերմաստիճանը՝ 3, 5 °C–ից 6 °C (36 °C (Ախալցխա)), հունվարին՝ մինչև -8 °C (նվազագույնը՝ -30 °C, -35 °C)։ Ձնածածկույթը մնում է 6-7 ամիս։ Տարեկան տեղումները հարթավայրերում՝ 550-650 մմ, լեռներում՝ 800- 1000 մմ։
Բնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ախալքալաքի սարավանդը ծածկված Է լեռնային սևահողերով և լեռնամարգագետնային հողերով։ Անտառազուրկ, լեռնային-սևահողային հարթավայր է՝ տափաստանային, մերձալպյան և ալպյան բուսականությամբ[13][14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 716 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 463 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 145 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 50 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 450 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 876 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 105 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 432 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 952 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 953 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 43 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ էջ — 992 էջ։
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 102 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 111 — 992 էջ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 198)։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 480)։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |

