Գյուղատնտես
Գյուղատնտես | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1909 |
Գրասենյակ | Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ |
Լուծարվել է | 1917 |
Գյուղատնտես, պատկերազարդ շաբաթաթերթ (1913 թվականից՝ երկշաբաթաթերթ)։ Թիֆլիսի Հայ գյուղատնտեսական ու տնայնագործական ընկերության հրատարակություն (1914 թվականից)։ Լույս է տեսել 1909 թվականին Թիֆլիսում։ Խմբագիր հրատարակիչներ՝ Աշոտ Աթանասյան, Ավետիք Սահակյան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդեսը տպագրել է հոդվածներ այգեգործության, անասնապահության, բամբակագործության, մեղվաբուծության, շերամապահության, գյուղատնտեսական մեքենաների, տնկիների ու սերմերի մասին, աջակցել գյուղատնտեսական դասընթացներին, հրատարակել «Գյուղատնտեսի գրադարան» մատենաշարը։
Հրապարակել է վիճակագրական տվյալներ (1913) Անդրկովկասում գործող ձեռնարկությունների մասին, կազմակերպել գյուղատնտեսական ապրանքների և ձեռարվեստի նմուշների թանգարան (1909)։ Հանդեսին կից հրատարակվել է «Նոր առողջապահիկ» երկշաբաթաթերթը (1912 թվականից)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 117)։ |