Jump to content

Գյուղատնտես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղատնտես
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1909
ԳրասենյակԹիֆլիս, Թիֆլիսի նահանգ
Լուծարվել է1917

Գյուղատնտես, պատկերազարդ շաբաթաթերթ (1913 թվականից՝ երկշաբաթաթերթ)։ Թիֆլիսի Հայ գյուղատնտեսական ու տնայնագործական ընկերության հրատարակություն (1914 թվականից)։ Լույս է տեսել 1909 թվականին Թիֆլիսում։ Խմբագիր հրատարակիչներ՝ Աշոտ Աթանասյան, Ավետիք Սահակ­յան։

Հանդեսը տպագրել է հոդվածներ այգեգործության, անասնապահության, բամբակագործության, մեղվաբուծության, շերամապահության, գյուղատնտեսական մեքենաների, տնկիների ու սերմերի մասին, աջակցել գյուղատնտեսական դասընթացներին, հրատարակել «Գյուղատնտեսի գրադարան» մատենաշարը։

Հրապարակել է վիճակագրական տվյալներ (1913) Անդրկովկասում գործող ձեռնարկությունների մասին, կազմակերպել գյուղատնտեսական ապրանքների և ձեռարվեստի նմուշների թանգարան (1909)։ Հանդեսին կից հրատարակվել է «Նոր առողջապահիկ» երկշաբաթաթերթը (1912 թվականից)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 117