Գյուղացիական պատերազմ Գերմանիայում (1524-1525)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղացիական ապստամբությունների տեղադիրքը և խոշոր ճակատամարտերը

Գյուղացիական պատերազմ Գերմանիայում (գերմ.՝ der Deutsche Bauernkrieg), լայնածավալ ժողովրդական ընդվզումը Կենտրոնական Եվրոպայի որոշ գերմանախոս տարածքներում 1524-ից 1525 թվականներին։ Պատճառը ճորտատիրության ուժեղացումն էր։ Շարժիչ ուժերն Էին գյուղացիները և քաղաքային չքավորությունը։ Սկսվել է 1524 թվականի հունիսին, Հարավային Շվարցվալդում, ապա տարածվել Հռենոսի ու Դանուբի վերին ավազաններում։ Գյուղացիների առաջնորդ Թոմաս Մյունցերը և նրա կողմնակիցները առաջ էին քաշում հասարակական հեղաշրջման գաղափարը։

1525 թվականի գարնանը ապստամբության կենտրոնը Վերին Շվաբիան Էր, որի հարակից շրջաններում, հեղափոխական գաղափարներին զուգընթաց, տարվել է չափավոր գործելակերպի կողմնակիցների պրոպագանդան։ Չափավորականները «12 հոդվածներ» անունով իրենց ծրագրում պահանջում էին վերացնել ճորտական կախումը, թեթևացնել ավատատիրական պարհակները։

1525 թվականի մարտի վերջին ապստամբությունը ծավալվեց նաև Ֆրանկոնիայում, որտեղ չափավորները ձգտեցին համաձայնության գալ ֆեոդալների հետ և Տելբրոն քաղաքում վերանայելով «12 հոդվածներ»-ը՝ կազմել «Տելբրոնի ծրագիրը»։ Ծրագրում դրվել են բուրժուական ռեֆորմների ն պետության կենտրոնացման պահանջներ։ Որոշ հարցերում առաջադիմական լինելով՝ ծրագիրը համաձայնողական բնույթ է ունեցել և մասնատել շարժումը, որը 1525 թվականի հունիսին պարտություն է կրել։ Գյուղացիական ապստամբության կիզակետը Հյուսիսային Ֆրանկոնիայի ն Թյուրինգիայի գյուղացիների շարժումն Էր, որտեղ գյուղացիները հավասարության սկզբունքով բաժանել Էին ֆեոդալների ունեցվածքը։ Թյուրինգիայում ապստամբությունը ղեկավարել է Մյունցերը, որը ձգտել է միավորել շարժումը և ստեղծել հեղափոխական կենտրոն։ Մյունցերի փոքրաթիվ, վատ զինված ջոկատը 1525 թվականի մայիսի 15-ին պարտվել Է, մայիսի 27-ին Մյունցերը մահապատժի է ենթարկվել։

Գյուղացիական շարժումը պարտվեց, որովհետև մասնատված Էր, չուներ կենտրոնական ղեկավարություն, գործողությունների միասնական ծրագիր։ Ապստամբության պարտությունից հետո ծանրացել է երկրի տնտեսական և քաղաքական վիճակը, ուժեղացել ֆեոդալական շահագործումը, ամրապնդվել Գերմանիայի քաղաքականության մասնատվածությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 129