Գյուղատնտեսական քարտեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ Բրիտանիայի գյուղատնտեսական քարտեզ

Քարտեզ գյուղատնտեսական, աշխարհագրական քարտեզ, որն արտացոլում է գյուղատնտեսական արտադրության տարածքային տարբերակումը։ Կարող են լինել գյուղատնտեսության վարման և զարգացման, տնտեսական պայմանների, գյուղատնտեսության տնտեսական ցուցանիշների, գյուղատնտեսական արտադրության ռեսուրսների (նյութական, աշխատանքային, բնական) տնտեսական գնահատման, գյուղատնտեսական արտադրության տեխնոլոգիայի քարտեզներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։