Գյուղատնտեսական կենդանիների մորթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղատնտեսական կենդանների մորթ, իրականացնում են մսի կոմբինատներում, սպանդանոցներում և սպանդասանիտարական կետերում, սպանդահրապարակներում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորթից առաջ կենդանիներին կերակրելը դադարեցնում են. խոշոր և մանր եղջերավոր անասուններին՝ սպանդից 24, խոզերին՝ 12, ճագարներին և տնային թռչուններին՝ 14–18 ժ առաջ։ Ջրումը չեն սահմանափակում, բայց դադարեցնում են սպանդից 3–4 ժ առաջ։ Սպանդից առաջ խոզերին լողացնում են (20–25 °C ջերմաստիճանի ջրով) 5 րոպեից ոչ պակաս, խոշոր եղջերավոր կենդանիների վերջույթները լվանում։

Խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի սպանդն իրականացվում է հիմնականում էլեկտրահարումով՝ կախովի շարժակի վրա, որից հետո կենդանին արյունազրկվում է, մաշկահանվում, ներքին օրգանները հեռացվում են, մսեղիքը լվացվում, համարակալվում, կտրատվում է։ Վերամշակվող բեկոններում խոզերի, ինչպես նաև ծխահարման մթերքներ արտադրելու համար խոզերի կաշին չեն հանում, այլ եռջրում կամ խանձում են։

Գյուղատնտեսական կենդանիների մորթի և մսեղիքի մշակման ժամանակ պահպանում են հիգիենայի և անասնաբուժասանիտարական կանոնները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։