Անասնաբուժասանիտարական հսկողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անասնաբուժասանիտարական հսկողություն

Անասնաբուժասանիտարական հսկողություն, անասնապահական ֆերմաներում, համալիրներում, թռչնաբուծական ֆաբրիկաներում, կոմբինատներում, կաթի գործարաններում և այլ ձեռնարկություն ներում կենդանական ծագման մթերքների ու հումքի մթերման, վերամշակման, պահպանման և տեղափոխման անասնաբուժասանիտարակա վիճակի պետական ու արտադրական մշտական հսկողության համակարգ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների և մարդկանց հիվանդությունների կանխարգելման համար կարևոր նշանակություն ունի կենդանիների, թռչունների սպանդի, կենդանիների, կենդանիների ծագման մթերքների և հումքի տեղափոխման, ներմուծման արտահանման ու դրանց իրացման ժամանակ Անասնաբուժասանիտարաական հսկողություն։ Հսկողությունն իրականացնում են տնտեսությունների, պետական անասնաբուժական ցանցի ձեռնարկությունների և հաստատությունների անասնաբուժական մասնագետները։ Ներմուծվող սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի զննումն իրականացվում է սահմանային անցումակետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։