Գյուլդալ Մումջու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուլդալ Մումջու
 
Կուսակցություն՝ Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն
Կրթություն՝ Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ և Անկարայի TED-քոլեջ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 20, 1951(1951-09-20) (72 տարեկան)
Ծննդավայր Դենիզլի, Թուրքիա
Քաղաքացիություն  Թուրքիա
Ամուսին Ուղուր Մումջու

Գյուլդալ Մումջու (ի ծնե ազգանունը՝ Նեջլա, սեպտեմբերի 20, 1951(1951-09-20), Դենիզլի, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ։ Լրագրող Ուղուր Մումջուի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 20-ին Դենիզլիում՝ Սյուրեի և Էմին Նեջլի ընտանիքում։ Ավարտել է Անկարայի քոլեջը և Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը[1]։

1975-79 թվականներին աշխատել է Թուրքիայի պետական ներդրումային բանկում։ 1976 թվականի հուլիսի 19-ին ամուսնացել է իր հետաքննություններով հայտնի լրագրող Ուգուր Մումջուի հետ։ Մեկ տարի անց Գյուլդալը որդի է ունեցել Օզգյուրին, 1984 թվականին՝ Օզգեի դստերը։ 1993 թվականի հունվարի 24-ին Ուգուր Մումջուն սպանվեց մահափորձի արդյունքում։ Դրանից հետո Գյուլդալը ստեղծել է ամուսնու անվան հիմնադրամ։ Հիմնադրամի կողմից հրատարակված գրքերի շարքում եղել է «Ժամանակն անցնում է իմ միջով» գիրքը (Içimden Geçen Zaman), որը գրվել է հենց Գյուլդալի կողմից, որում նա նկարագրել է իր կյանքը ամուսնու մահից հետո[2]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Գյուլդալն ընտրվել է Ազգային մեծ ժողովի անդամ Իլ Իզմիրից, որտեղ առաջադրվել էր Հանրապետական կուսակցությունից։ Նա նաև ընտրվել է Ազգային մեծ ժողովի նախագահի տեղակալ[3]։ Գյուլդալը Ներմին Նեֆթչիից հետո երկրորդ կինն է, որը ընտրվել է այդ պաշտոնում։ Նա զբաղեցնում էր նախագահի տեղակալի պաշտոնը մինչև 2015 թվականը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]