Ուղուր Մումջու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուղուր Մումջու
թուրք.՝ Uğur Mumcu
MumcuDenkmalSelcuk (cropped).JPG
Ծնվել է օգոստոսի 22, 1942({{padleft:1942|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:22|2|0}})
Ծննդավայր Կըրշեհիր, Քըրշեհիր, Թուրքիա
Մահացել է հունվարի 24, 1993({{padleft:1993|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:24|2|0}})[1] (50 տարեկանում)
Մահվան վայր Անկարա, Թուրքիա
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
Մասնագիտություն լրագրող և գրող
Պարգևներ և
մրցանակներ
Uğur Mumcu Վիքիպահեստում

Ուղուր Մումջու (թուրք.՝ Uğur Mumcu; օգոստոսի 22, 1942({{padleft:1942|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:22|2|0}}), Կըրշեհիր, Քըրշեհիր, Թուրքիա - հունվարի 24, 1993({{padleft:1993|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:24|2|0}})[1], Անկարա, Թուրքիա), թուրք լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է ընտանիքի երրորդ զավակը։ Դպրոցական կրթությունը ստացել է Անկարայում։ 1965 թվականին ավարտել է Անկարայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը[2]։ 1965- 1969 թվականին աշխատել է որպես իրավաբան։ 1969- 1972 թվականներին աշխատել է Անկարայի համալսարանում։

1971 թվականին Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո, Մումջուն ձերբակալվել է։ Բանտում ենթարկվել է տանջանքների։ Ավելի ուշ, Մումջուն նշել է, որ իրեն տանջած մարդիկ ասել են, որ իրենք կոնտրգերիլիա են և անգամ Թուրքիայի նախագահը չի կարող իրենց հրամայել[3]։

1974 թվականից սյունակագիր է եղել «Yeni Ortam»ում, իսկ 1975 թվականից սյունակագիր է եղել նաև «Ջումհուրիյեթում»:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվել է լրագրողական հետաքննությամբ: Հրատարակել է մի քանի գրքեր: Մահվան պահին զբաղվում էր Քրդական բանվորական կուսակցության և Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության (MIT) միջև կապերի ուսումնասիրությամբ[4][5]: Մահվանից առաջ նա հետաքննում էր այն փաստը, թե ինչպես է Թուրքիայի զինված ուժերին պատկանող 100 000 միավոր զինամթերքը հայտնվել Իրաքի քրդերի առաջնորդ Ջալյալ Թաալաբանի ձեռքում: Մումջուի մահվանից 25 օր անց, ավտովթարից մահացել է գեներալ Էշլեֆ Բիթլիսը, ով նույնպես զբաղվում էր այս գործի հետաքննությամբ: 1993 թվականի հունվարի 8-ին «Ջումհուրիյեթում» Մումջուն տպագրել էր հոդված, որտեղ նշել էր, որ շուտով գիրք կտպագրի, որտեղ կբացահայտի քուրդ զինյալների և թուրքական հատուկ ծառայությունների միջև եղած գաղտնի կապերի մասին[6]։

Մումջուի որդու խոսքերով, 1993 թվականի հունվարի 27-ին հայրը պետք հանդիպեր երկրի նախկին դատախազ Բաքի Թուղայի հետ։ Մումջուն ցանկանում էր նրա հետ քննարկել Աբդուլլահ Օջալանի և թուրքական գաղտնի ծառայությունների միջև եղած կապերի փաստը[7]։ 1972 թվականին, երբ Օջալանը սովորում էր Անկարայի համալսարանում, նրան մի խումբ ուսանողների հետ ձերբակալել են։ Նրանց գործը հետաքննում էր Բաքի Թուղան։ Որոշ ժամանակ անց, քննիչին ծանուցագիր է գալիս, որտեղ նշվում էր, որ բոլոր ձերբակալվածներին բաց թողնեն, քանի որ նրանցից մեկը հանդիսանում է MIT-ի գործակալ։ Ավելի ուշ, Թուղան նշել է, թե, չի հիշում, թե ով է եղել գործակալը Հավանաբար, խոսքը գնացել է Աբդուլլահ Օջալանի մասին[8]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի հունվարի 24-ին Ուղուր Մումջուն, դուրս գալով տնից, նստել է Renault 12 մակնիշի ավտոմեքենան։ Երբ գործի է դրել շարժիչը, տեղի է ունեցել պայթյուն։ Ռումբը եղել է C-4 տեսակի[8]։

Սպանությունը մինչ օրս բացահայտված չէ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. About um: ag
  3. Lucy Komisar, Turkey’s terrorists: a CIA legacy lives on, The Progressive, April 1997.
  4. Aydin Zulfikar Ali (27 July 2008)։ «PKK-MİT ilişkisini yazamadan öldürüldü»։ Sabah (Turkish)։ Վերցված է 19 December 2008 
  5. Duzel Nese (29 May 2006)։ «Mumcu, Apo'nun devletteki bağlantısını buldu»։ Radikal (Turkish)։ Վերցված է 18 December 2008։ «It was reported by press that Mumucu was killed due to his discovery of the relation between MIT and Abdullah Ocalan.» 
  6. Mumcu: «Yakında yayımlanacak bir kitabımda, Kürt milliyetçileri ile istihbarat örgütleri arasındaki ilişkilere ışık tutacak çok ilginç belgeler açıklayacağım!» Quoted in Kumbasar İsrafil K (2006-05-26)։ «Uğur Mumcu, kendisini dört kez çağıran İsrail Sefiri ile ne konuştu?»։ Yeni Çağ (Turkish)։ Արխիվացված օրիգինալից-ից 2006-05-26-ին 
  7. Alpman Nazım (24 January 1999)։ «Babam bir şeylere ulaşmıştı»։ Milliyet (Turkish) 
  8. 8,0 8,1 İşleyen Ercüment (1999-01-24)։ «Artık konuşun»։ Milliyet (Turkish)։ «O tür bir olay hatırlıyorum. Ancak Apo'yla mı ilgiliydi, başka bir mensupla mı ilgili onu çözemedik. Sayın Mumcu'ya da söylediğim şuydu: Bana böyle birşey gelmişti. Onunla ilgili mi değil mi bende resmi yazı olacak, dedim. O yazıyı ararken o olay oldu. Gelen yazı `dokunmayın' mealinde değil `bizim mensubumuzdur' şeklindeydi. Aradığım belge oydu. Belgede bir şahıs ismi var. MİT hesabına çalışan bir sanığın ismi. O belgeyi arıyorum. Onu bulursak Mumcu'nun aradığı düğüm çözülecek.»