Գյորիլ Սնորոեգգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյորիլ Սնորոեգգեն
Ծնվել էփետրվարի 15, 1985(1985-02-15) (34 տարեկան)
ԾննդավայրՏրոնհեյմ, Նորվեգիա
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
Մասնագիտությունհանդբոլիստ

Գյորիլ Սնորոեգգեն, (նորվ.՝ Gøril Snorroeggen, փետրվարի 15, 1985(1985-02-15), Տրոնհեյմ, Նորվեգիա), նորվեգացի հանդբոլիստ, խաղում է ձախ  պաշտպանի  դիրքում։ Ներկայումս որևէ ակումբի կազմի մեջ չի մտնում, վերջին ակումբը, որին անդամակցել է, եղել է «Էսբերգ» ակումբը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է դպրոցական «Կատտեմ» ակումբի աշակերտուհի, 16 տարեկան հասակում ծնողների խորհուրդով տեղափոխվել է «Բյոսեն» ակումբ։ Հանդբոլին զուգահեռ հետաքրքրվել է նաև  ֆուտբոլով։ Առաջին անգամ  ելույթ է ունեցել 2003 թվականին՝ երկրի առաջնությունում, 2005-ից մինչև 2007 թվականը  եղել է փոխչեմպիոն (2004 և 2005 թվականների մրցաշրջանում դարձել է լավագույն ռմբարկու[1])։ 2007 թվականին դուրս է եկել գավաթներ կորղների Գավաթի եզրափակիչ, 2010  թվականից պաշտպանել է դանիական Էսբերգի գույնը[2]։ 2013 թվականի ամռանը Գյորիլը դադարեցրել է պարապմունքները, որովհետև ուսումը շարունակել է բժշկական համալսարանում[3][4]։

Հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյորիլը խաղացել է 102 խաղ և հարվածել 224 գոլ։ Առաջին դեբյուտը տեղի է ունեցել 2004 թվականի հոկտեմբերի 22-ին, ընդդեմ Ֆրանսիայի։ 2008 և 2012 թվականների Օլիմպիական խաղերում հաղթել է, 2007  թվականին դարձել է բրոնզե մեդալակիր[5], ինչպես նաև հաղթել է 2011 թվականի աշխարհի առաջնությունում, 2004 և 2006 թվականների Եվրոպայի առաջնությունում ստացել է երկու ոսկե մեդալ։ 2013 թվականի հունվարին Գյորիլը դադարել է ելույթ ունենալ հավաքականի կազմում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]