Գյոլբաշի (դաշտ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գյոլբաշի (այլ կիրառումներ)
Գյոլբաշի, Գյոյնուք, Գյոյնուկ, Կյոլպաշը, Կյոյնյուկ, Կյոյնուքի դաշտ, Կյոյնյուքօվասը, Կյոպաշըի դաշտ, դաշտ (իջվածք) Լեռնային Կիլիկիայում, Մարաշից հյուսիս-արևելք, նրա դիմացի դաշտից բաժանվում է Նաջարդաղ լեռով։ Այստեղով է անցնում Ակ-սու գետը՝ ջուր ստանալով այս դաշտում գտնվող երեք՝ Բաշգյոլ, Ազաբլի կամ Մադենգյոլ և Ինեքլի կամ Չինարգյոլ լճերից։ Արաբական պատմագիրները հիշատակում են Քենուկ անվամբ։ Ոմանք այս դաշտը նույնացնում են Ներսես Շնորհալու հիշատակած Ծովք դղյակի Վայի կամ Երեք լիճ Ծովքի հետ։ Այստեղ էգտնվում արաբների կառուցած Հադաթ քաղաքը։ Շրջակա վայրերով հանդերձ կոչվում է Բաղդնի երկիր կամ Պաղտնի երկիր[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 922 — 992 էջ։