Գլուխը պատին (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Գլուխը պատին
La Tête contre les murs
ԵրկիրՖրանսիա
Ժանրդրամա
Թվական1959
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԺորժ Ֆրանժյու
Սցենարի հեղինակԺան-Պիեռ Մոկի
ԴերակատարներՊիեռ Բրասյոր, Paul Meurisse?, Ժան-Պիեռ Մոկի, Անուկ Էմե, Շառլ Ազնավուր, Jean Galland?, André Thorent?, Claude Castaing?, Կլոդ Մանսար, Դուդու Բաբետ, Էդիտ Սկոբ, Georges Pally?, Անրի Պուարե, Henri San Juan?, Jacques Mancier?, Jacques Seiler?, Ժան Օզեն, Ժան Ռուժերի, Luc Andrieux?, Lucien Camiret?, Մաքս Մոնտավոն, Paul Demange?, Pierre Mirat?, Raoul Marco?, René Alié?, Roger Legris?, Rudy Lenoir?, Thomy Bourdelle? և Véronique Nordey?
ՕպերատորԷժեն Շյուֆտան
ԵրաժշտությունՄորիս Ժառ
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրՓարիզ
Տևողություն95 րոպե

«Գլուխը պատին» (ֆր.՝ La Tête contre les murs) Ժորժ Ֆրանժյուի դեբյուտային սև ու սպիտակ գեղարվեստական ֆիլմը։ Դա ռեժիսորի առաջին լիամետրաժ ֆիլմն է[1]։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 1959 թվականի մարտի 20-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսուա Ժերանը ֆինանսական միջոցների հետ կապված դժվարություններ է ունենում, այլ հնար չգտնելով՝ հոր սեղանից գումար է գողանում: Հայրն, առանց երկար մտածելու, ատրճանակ է դնում որդու ճակատին, որից հետո նրան տեղափոխում է հոգեբուժարան: Շուտով Ֆրանսուան ծանոթանում է էպիլեպսիայով տառապող Էրտուվենի հետ, և նրանք երկուսով որոշում են փախչել հիվանդանոցից: Սակայն դա նրանց չի հաջողվում, և Էրտուվենն, այլևս չցանկանալով վերադառնալ հոգեբուժարան, ինքնասպանություն է գործում: Որոշ ժամանակ անց Ֆրանսուան կրկին փորձում է փախչել հիվանդանոցից, այս անգամ դա նրան հաջողվում է: Փախուստից հետո նա թաքնվում է իր ծանոթի՝ Ստեֆանիի մոտ:

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի թողարկումից բավական անց՝ 2005 թվականին Ֆրանսիայում թողարկվեց «Play Time» ձայնասկավառակը, որի մեջ ընդգրկվում էին նաև Մորիս Ջարրի այլ երգեր[2]:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պիեռ Բրասուր - Դոկտոր Վարմմոնտ
  • Պոլ Մերիս - Ֆրանսուա Ժերան
  • Անուկ Էմե - Ստեֆանի
  • Ժան Ժալանդ - Միտրե Ժերան
  • Ժան Օզեն - Էլզար դե Շամբրել
  • Թոմի Բուրդելոն - գնդապետ Դոննադե
  • Շառլ Ազնավուր - Էրտուվեն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]