Գլորիա Բեժարանո Ալմադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլորիա Բեժարանո Ալմադա
Ծնվել էփետրվարի 5, 1952(1952-02-05) (72 տարեկան)
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Կոստա Ռիկա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինRafael Ángel Calderón Fournier?
Ծնողներհայր՝ Armando León Bejarano?
Զբաղեցրած պաշտոններFirst Ladies and Gentlemen of Costa Rica? և Member of the Legislative Assembly of Costa Rica?
ԿուսակցությունSocial Christian Unity Party?

Գլորիա Բեժարանո Ալմադա (անգլ.՝ Gloria Bejarano Almada, փետրվարի 5, 1952(1952-02-05), Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), Մեքսիկայում ծնված Կոստա Ռիկացի քաղաքական և հասարակական գործիչ, Կոստա Ռիկայի նախկին առաջին տիկինը։ Կոստա Ռիկայի նախկին նախագահ Ռաֆայել Անխել Կալդերոն Ֆուրնիեի կինը երկրի առաջին տիկինն է եղել 1990 - 1994 թվականների ընթացքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է 1975 թվականի փետրվարի 25-ին։ Որպես առաջին տիկին պաշտոնավարման ընթացքում ղեկավարել է Կոստա Ռիկայի գիտության և մշակույթի կենտրոնը հիմնելու աշխատանքները, որը բացվել է նախկին բանտի շենքում 1994 թվականի ապրիլի 27-ին։ Կենտրոնում է գտնվում Մանկական թանգարանը, Ազգային պատկերասրահը և Ազգային դահլիճը։

Որպես Սոցիալ-քրիստոնեական միասնություն կուսակցության (PUSC) անդամ 2010 թվականի Կոստա Ռիկայի ընդհանուր ընտրություններում Սան Խոսեի 16-րդ օրենսդիր շրջանից ընտրվել է Կոստա Ռիկայի օրենսդիր ժողովում, որտեղ ծառայել է 2010 - 2014 թվականներին։

Մեխիկո քաղաքում ծնված Գլորիան 1976-1982 թվականների Մորելոս նահանգի նախկին նահանգապետ, հանգուցյալ մեքսիկացի բժիշկ և քաղաքական գործիչ Արմանդո Լեոն Բեժարանոյի դուստրն է[1]։ Կուերնավակա քաղաքում նրա պատվին անվանված թաղամաս կա (փոստային ինդեքսը՝ 62304)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Muere Armando León Bejarano, ex gobernador de Morelos». Diario de Morelos. 2016 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  2. «Gloria Almada de Bejarano, 62304 Cuernavaca, Mor». Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.