Գլխիվայր
Գլխիվայր անգլ.՝ Head over Heels | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | ընտանեկան ֆիլմ[1], կինոկատակերգություն[1] և ռոմանտիկ ֆիլմ[1] |
Ռեժիսոր | Timothy Reckart? |
Սցենարիստ | Timothy Reckart? |
Պրոդյուսեր | Fodhla Cronin O'Reilly? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | National Film and Television School? |
Տևողություն | 11 րոպե |
Թվական | մայիսի 24, 2012[2] |
Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար |
Պարգևներ |
«Գլխիվայր» (անգլ.՝ Head Over Heels), 2012 թվականի բրիտանական կարճամետրաժ տիկնիկային մուլտֆիլմ, որի սցենարի հեղինակը և ռեժիսորը Թիմոթի Ռեքարթն է։ 2013 թվականին մուլտֆիլմն առաջադրվել է «Օսկար» մրցանակի Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում»» մրցանակի «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում[3][4], ինչպես նաև արժանացել է «Էննի» մրցանակի որպես լավագույն ուսանողական ֆիլմ[5] և Cartoon d'Or մրցանակի որպես Եվրոպական լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ[6]։
«Օսկարի» առաջադրվելուց հետո մուլտֆիլմը նույն մրցանակին առաջադրված մյուս 15 կարճամետրաժ մուլտֆիլմերի հետ միասին թողարկվել է կինոթատրոններում ShortsHD-ի կողմից[7][8]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկար տարիների համատեղ կյանքից հետո ամուսիններ Ուոլթերն ու Մեջն օտարանում են միմյանցից։ Ամուսինն ապրում է հատակին, իսկ կինը՝ առաստաղին։ Նրանք զուգահեռ կյանք են վարում նույն տանը՝ առանց խոսելու միմյանց հետ։ Մի օր Ուոլթերը, ինչ-որ բան փնտրելով իր գործիքների մեջ, գտնում է Մեջի հարսանեկան կոշիկները և որոշում դրանք վերանորոգել նրան նվիրելու համար, բայց Մեջը մերժում է այն և դուրս է գալիս հավասարակշռությունից։ Զույգը պետք է գտնի մի ճանապարհ, որպեսզի վերադարձնեն իրենց նախկին ամուսնական կյանքն և ապրեն միասին։
Դերերը հնչյունավորել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նայջել Էնթոնի – Ուոլթեր
- Ռութ Ռայա Մաքքաուլ – Մեջ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Academy Awards Database: Head over Heels». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Head over Heels». Oscars.go.com.
- ↑ «40th Annual Annie Awards». Annie Awards.org. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Cartoon d'or award for best short film animation». Euronews. 2013 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Oscar Nominated Short Films 2013». The New York Times. 2013.
- ↑ Holden, Stephen (2013 թ․ փետրվարի 1). «Far From Epic Length, but on the Shortlist for Oscar Glory». The New York Times.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գլխիվայր (անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|