Գլիֆոնատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գլիֆոնատ, հերբիցիդ, որի ազդող նյութը գլիֆոսատն է։ Թողարկվում է 410գ/լ ջրում լուծույթի ձևով։ Կիրառվում է միամյա և բազմամյա հացազգի, երկշաքիլավոր մոլախոտերի ոչնչացման համար՝ սրսկումների ձևով։ Ծախսի չափաքանակը (լ/հա)՝ խաղողի այգիներում (գարնանային և ամառային՝ միամյա հացազգի և երկշաքիլավոր մոլախոտեր)՝ 1,6-3,2, (մայիս–հունիսին՝ բազմամյա հացազգի և երկշաքիլավոր մոլախոտեր)՝ 3,2 պտղատու ծառուտների (գարնան և ամառվա՝ բազմամյա հացազգի և երկշաքիլավոր մոլախոտեր)՝ 3,2-6,4 հացահատիկային բույսերի ցանքերում (բերքահավաքից 2 շաբաթ առաջ միամյա և բազմամյա խոտեր)՝ 2,4 շաքարի ճակնդեղի և եգիպտացորենի ցանքերում (ցանքից 2 շաբաթ առաջ՝ միամյա և բազմամյա մոլախոտեր)՝ 1,6-4,0, կարտոֆիլի, գազարի դաշտերում (մշակաբույսերի ծլարձակումից 2-5 օր առաջ՝ միամյա և բազմամյա մոլախոտեր) 1,6,-2,4 արևածաղկի, կաղամբի դաշտերում (ցանքից 2-5 օր առաջ միամյա և բազմամյա հացազգի և երկշաքիլավոր մոլախոտեր)՝ 1,6-2,4։ Մշակումների առավելագույն քանակը՝ 1 անգամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։