Գլիցինիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գլիցինիա
Chinese Wisteria Blütentrauben.JPG
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Էուդիկոտներ
Ընտանիք Լոբազգիներ
Լատիներեն անվանում
Glicinia Wistaria


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Գլիցինիա (լատ.՝ Glicinia Wistaria), պատկանում է լոբազգիների (Leguminosae) ընտանիքին։ Հայրենիքը Չինաստանը և Ճապոնիան է։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենագեղեցիկ փաթատվող բույսերից մեկն է, որի հասնում և անցնում է 6 մ-ից։ Երևանի կլիմայական պայմաններում առանց ծածկոցի բավական հաջող է ձմեռում, բացառությամբ արտակարգ ցուրտ ձմեռների, երբ մասամբ ցրտահարվում է։ ՈՒնի ամուր, ճկուն ցողուն, որի խիտ ճյուղերը գարնանից ծածկվում են գեղեցիկ փետրավոր տերևներով։ Բույսի սաղարթը իր դեկորատիվության գագաթնակետին հասնում է, երբ մասսայական կարգով բացվում են երկնակապտավուն ծաղկաողկույզները, որոնք անզուգական կոնտրաստ են առաջացնում տերևների գեղեցիկ մոզաիկայի հետ։ Եթե այս բոլորին ավելացնենք նաև գլիցինիայի ուժեղ բուրմունքը, ապա պատկերը կատարյալ կլինի։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակության մեջ հանդիպում է չինական գլիցինիան (Gi chinensis Sweet.), որը բազմանում է արմատածիլերով, անդալիսով և կտրոններով՝ ջերմատանը։ Օգտագործվում է շենքերի պատերը, տաղավարները, պատշգամբները ծածկելու և գեղեցկացնելու համար։ Ծաղկումը դադարելուց հետո բույսի տարեկան կողային շիվերը անհրաժեշտ է կտրել իրենց երկայնքի ⅓ չափով, որը ծաղկաբողբոջներին հնարավորություն կտա ավելի լավ զարգանալ։ Ծաղիկները կտրած վիճակում չեն օգտագործվում, քանի որ շատ շուտ են թառամում։ Նախընտրում է լուսավոր, տաք հողամասեր, սննդանյութերով հարուստ հողեր, առատ խոնավություն, սակայն աշնանը ոռոգումը շուտ պետք է դադարեցնել, որպեսզի միամյա շիվերը փայտանան և բույսը դիմանա սառնամանիքներին։ Գլիցինիան կարելի է աճեցնել նաև ջերմատնային պայմաններում, փայտյա տակառիկների մեջ, որոնք լավ խնամքի դեպքում սովորաբար ծաղկում են փետրվար-մարտ ամիսներին։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան