Գլեն Դևիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլեն Դևիս
Glen Davis

Դևիսը 2012 թվականին Մեջիքի կազմում
Ս․ Ջոնի Կատար
Ակումբ Ս․ Ջոնի Կատար
Դիրքը Ծանր հարձակվող / Կենտրոնական
Համար 0
Ի ծնե տրված անունը Ռոնալդ Գլեն Դևիս
Ծննդյան ամսաթիվ հունվարի 1, 1986 (38 տարեկան)
Ծննդավայր Բեյթոն Ռոուգ, Լուիզիանա
Ազգություն Ամերիկացի
Հասակ 206
Քաշ 131
համալսարան ԼՆՀ Թայգըրս
Դրաֆթ 35
Դրաֆթի տարի 2007
Կարիերա սկիզբ 2007

Ռոնալդ Գլեն «Մեծ բալիկ» Դևիս (անգլ.՝ Ronald Glen "Big Baby" Davis, հունվարի 1, 1986(1986-01-01), Բաթոն Ռուժ, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է գալիս Կանադայի բասկետբոլի ազգային առաջնության Ս․ Ջոնսի Կատար ակումբում։ Հանդես է եկել նաև Բասկետբոլի ազգային ասոցիացիայում՝ Բոստոն Սելտիքսի, Օռլանդո Մեջիքի և Լոս Անջելես Կլիպերս ակումբներում։

Լուիզիանայի համալսարանի բասկետբոլային հավաքականի կազմում մասնակցել է համալսարանական առաջնությանը։ 2007 թվականին մասնակցել է NBA դրաֆթին և ընտրվել է 35-րդ ընդհանուր համարի ներքո՝ Սիեթլ Սուպերսոնիքս ակումբի կողմից։ Քիչ ժամանակ անց տեղափոխվել է Բոստոն Սելտիքս և հաղթել է 2008 թվականի NBA եզրափակիչը։

Կարիերան ավագ դպրոցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիսը հաճախել է Լուիզիանա նահանգի համանուն համալսարանի լաբորատոր դպրոցը։

«Rivals.com» կայքը նրան ճանաչել է հինգ աստղանի սկսնակ։ Դևիսը համարվել է 2004 թվականի երրորդ լավագույն ծանր հարձակվողը և առաջնության տասներեքերորդ լավագույն բասկետբոլիստը[1]։

Համալսարանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավարևելյան կոնֆերենցիայի (ՀԱԿ) մարզիչները «2006 թվականի ՀԱԿ տարվա լավագույն մարզիկ» անվանակարգում քվեարկել են Դևիսի օգտին։ Ընդգրկվել է ՀԱԿ-ի առաջին հավաքականի կազմում։ 2006 թվականին Դևիսը «Վագրերին» առաջնորդել է դեպի քառորդ եզրափակիչ, ինչը 1986 թվականից չէր պատահել։ Թիմը կիսաեզրափակչում պարտություն է կրել։ Դևիսը հավաքել էր 17 միավոր և 10 ազատ նետումներից իրականացրել ընդամենը 4-ը։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոստոն Սելտիքս (2007–2011)[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մարտի 20-ին Դևիսը մամուլի ասուլիս է հրավիրել և հայտարարել, որ մտադրվել է լքել համալսարանական խաղերը և մասնակցել 2007 թվականի NBA դրաֆթին[2]։ Նույն օրը հայտարարվել է, որ նրան ներկայացնողն է լինելու Ջոն Համիլթոնը[3]։

2007 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է Սիեթլ Սուպերսոնիքսի կողմից՝ ընդհանուր 35-րդ համարի ներքո։ Դևիսը Ռեյ Ալենի հետ միասին տեղափոխվել է Բոստոն Սելտիքս, Դալտոնե Վեսթի, Ուոլի Սզցերբիակի և դրաֆթի 5-րդ պիկ Ջեֆ Գրինի փոխարեն։

Դևիսը Ատլանտա Հոքսի դեմ խաղում, 2008 NBA Փլեյ ՕՖ

2007 թվականի ամառային առաջնության ժամանակ Դևիսը ընդգրկվել է Սելտիքսի թիմի մեջ։ Խոշոր տրանսֆերց հետո ակնկալվում էր, որ Դևիսը դեբյութային տարում շատ ժամանակ է անցկացնելու խաղադաշտում։ Հիմնականում խաղացել է ծանր հարձակվողի դիրքում, սակայն ժամանակ առ ժամանակ պաշտպանության է անցել՝ խաղալով կենտրոնականի դիրքում[4]։

2007 թվականի դեկտեմբերի 12-ի Սակրամենտո Քինգսի դեմ հանդիպմանա ժամանակ՝ 19 անընդմեջ խաղ բաց թողնելուց հետո, Դևիսը մարզադաշտ է դուրս եկել վնասվածք ստացած կենտրոնական Քենդրիք Պերկինսի փոխարեն[5][6]։ Հանդիպման ժամանակ Քևին Գարնեթի հետ միասին խաղացել է ծանր հարձակվողի դիրքում և հավաքել է 16 միավոր ու 9 անդրադարձ, ինչի օգնությամբ Սելտիքսը հաղթել է հաղը 90-78 հաշվով[7][8]։ 2008 թվականի հունվարի 5-ին Դեթրոյտ Պիստոնսի դեմ խաղի ընթացքում Դևիսը շլացուցիչ խաղ է ցույց տվել՝ 4-րդ և վերջին շրջափուլում հավաքելով 20-ից 16 միավոր՝ այդ թվում նաև եզրափակիչ նետումը։ 2008 թվականի NBA եզրափակչի 6 խաղերի արդյունքում Սելտիքսը նվաճել է առաջնության գավաթը[9][10];

2009 թվականի մարտի 21-ին Մեմֆիս գրիզլիսի դեմ հաղթանակած խաղում Դևիսը հավաքել է 24 միավոր՝ սահմանելով անձնական ռեկորդ։

2009 թվականի NBA փլեյ օֆի ժամանակ Դևիսը մեծ ժամանակ է անցկացրել խաղադաշտում, ինչի պատճառը Քևին Գարնեթի և Լեոն Պոյի վնասվածներն էին։ 2009 թվականի Արևելյան Կոնֆերենցիայի Օռլանդո Մեջիքի դեմ հաղթանակած խաղում Դևիսը մեծ դեր է ունեցել։ Հաղթանակը տոնելու ընթացքում Դևիսը պատահաբար բախվել է տասներկու ամյա երկրպագուն։ Երեխայի հայրը մեղադրանք է ներկայացրել «NBA»-ի և Սելտիքսի ղեկավարությանը, սակայն որոշ ժամանակ անց համաձայնվել է բավարարվել ներողությունով։ Դևիսը ներողություն է խնդրել և ասել․ «Ես մեծ չափսերի տղա եմ։ Երբ իմ զգացմունքները հասնում են իրենց գագաթնակետին, ես իզորու չեմ անգամ ընկալել, որ ինչ-որ մեկին բախվել եմ։ Եթե ինչ-որ մեկին վնասել եմ խնդրում եմ ներել ինձ, քանի որ մի միտումներիը անվնաս էին»[11]։

2009 թվականի օգոստոսի 10-ին Դևիսը $6,5 միլիոն արժեցող երկամյա պայմանագիր է ստորագրել սելտիքսի հետ[12]։ 2010 թվականի մայիսի 10-ին Արևելյան Կոնֆերենցիայի Օռլանդո Մեջիքի դեմ եզրափակիչ խաղում Դուայթ Հովարդը հարվածել է Դևիսի դեմքին, ինչից հետո վերչինս ուղեղի ցնցում է ստացել։ Սելտիքսը հաղթում է և դուրս է գալիս NBA եզրափակիչ, սակայն 7 հանդիպում անցկացնելուց հետո պարտություն է կրում։

Օռլանդո Մեջիք (2011–2014)[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի դեկտեմբերի 12-ին Դևիսը տեղափոխվել է Օռլանդո Մեջիք[13]։ 2012 թվականի ապրիլի 3-ին Դեթրոյտ Փիստոնսի դեմ ձախողած խաղում Դևիսը հացաքել է 31 միավոր՝ սահմանելով նոր անձնական ռեկորդ։

2013 թվականի դեկտեմբերի 3-ին Ֆիլադելֆիայի դեմ ձախողած խաղում հավաքել է 33 միավոր՝ սահմանելով նոր անձնական ռեկորդ[14]։

2014 թվականի փետրվարի 21-ին Դևիսը և «Մեջիքը» համաձայնել են չեղարկել պայմանագիրը[15]։

Լոս Անջելես Կլիպերս (2014–2015)[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի փետրվարի 24-ին պայմանագիր է կնքել Կլիպերսի հետ[16]։ 2014 թվականի մարտի 29-ին Հյուսթոն Ռոքեթսի դեմ խաղում Դևիսը լեզվակռվի մեջ է բռնկվում մարզիչ Դոկ Ռիվերսի հետ, ինչի պատճառով հեռացվում է խաղադաշտից։ 2014 թվականի հուլիսի 19-ին Դևիսը մեկ տարով երկարացրել է պայմանագիրը[17]։

2014-15 մրցաշրջանի ընթացքում հանդես է եկել որպես անկախ գործակալ։ 2015 թվականի սեպտեմբերին վիրահատել է ձախ ծունկը[18][19][20]։

NBA կարիերայի ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ
Հաղթանակած NBA մրցաշրջաններ

Ամենամյա մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
2007† Բոստոն Սելտիքս 69 1 13.6 .484 .000 .660 3.0 .4 .4 .3 4.5
2008 Բոստոն Սելտիքս 76 16 21.5 .442 .400 .730 4.0 .9 .7 .3 7.0
2009 Բոստոն Սելտիքս 54 1 17.3 .437 .000 .696 3.8 .6 .4 .3 6.3
2010 Բոստոն Սելտիքս 78 13 29.5 .448 .133 .736 5.4 1.2 1.0 .4 11.7
2011 Օռլանդո 61 13 23.4 .421 .143 .683 5.4 .8 .7 .3 9.3
2012 Օռլանդո 34 33 31.3 .448 .000 .718 7.2 2.1 .9 .6 15.1
2013 Օռլանդո 45 43 30.1 .453 .400 .675 6.3 1.6 1.0 .5 12.1
2014 Կլիպերս 23 1 13.4 .481 .000 .783 3.0 .3 .5 .3 4.2
2015 Կլիպերս 74 0 12.2 .459 .000 .632 2.3 .5 .6 .3 4.0
Կարիերա 514 121 21.1 .447 .182 .700 4.4 .9 .7 .3 8.0

Փլեյ ՕՖ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
2008† Բոստոն Սելտիքս 17 0 8.1 .412 .000 .611 1.5 .4 .3 .2 2.3
2009 Բոստոն Սելտիքս 14 14 36.4 .491 .000 .710 5.6 1.8 1.3 .6 15.8
2010 Բոստոն Սելտիքս 24 1 20.1 .476 .000 .722 4.5 .4 .8 .4 7.3
2011 Բոստոն Սելտիքս 9 0 21.2 .391 .000 .727 3.6 .9 .3 .0 4.9
2012 Օռլանդո 5 5 38.0 .438 .000 .773 9.2 .8 .6 1.2 19.0
2014 Կլիպերս 13 0 12.2 .610 .000 .000 2.8 .7 .2 .2 3.8
2015 Կլիպերս 14 0 10.3 .447 .000 .778 1.9 .2 .4 .4 2.9
Կարիերա 96 20 18.9 .472 .000 .716 3.7 .7 .6 .4 6.9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Glen Davis Recruiting Profile». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  2. «LSU's Glen Davis to enter NBA draft». Yahoo! Sports. 2007 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 20-ին.
  3. «LSU's 'Big Baby' Davis Going Pro». NewsOK.com. 2007 թ․ մարտի 20. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  4. Not Playing Nice: Powe, Davis Enjoying a Battle of the Bigs(չաշխատող հղում)(չաշխատող հղում) Steve Bulpett, the Boston Herald, July 6, 2007
  5. Perkins says he injured toe when bed fell on it, AP, December 11, 2007
  6. Kendrick Perkins Versus His Bed(չաշխատող հղում)(չաշխատող հղում)
  7. Steve Bulpett, Baby, C’s hit home run, Boston Herald, December 13, 2007
  8. Davis has 16 points, nine rebounds to help Celtics beat Kings, The Canadian Press Արխիվացված Դեկտեմբեր 16, 2007 Wayback Machine
  9. Steve Bulpett, Oh, Baby, what a win, Boston Herald, January 6, 2008
  10. Peter May, Baby shows off his mature side, The Boston Globe, January 6, 2008
  11. Chad Finn, "Davis: 'I'm sorry if I hurt anyone'," Boston Globe, May 12, 2009.
  12. «Celtics Re-sign Glen Davis». NBA.com. 2009 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 10-ին.
  13. «Magic Acquire Glen Davis and Von Wafer». NBA.com. 2011 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 13-ին.
  14. Notebook: Sixers 126, Magic 125
  15. Magic, Glen Davis Agree to Buyout
  16. «CLIPPERS SIGN FORWARD GLEN DAVIS». NBA.com. Turner Sports Interactive, Inc. 2014 թ․ փետրվարի 24. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  17. Clippers re-sign Glen Davis
  18. «Former Clippers forward Glen Davis has ankle surgery». latimes.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  19. «Glen Davis Explains Why He Didn't Play This Season». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  20. Source: Glen Davis out 8-12 weeks after ankle surgery

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլեն Դևիս» հոդվածին։