Գլենֆինան (ուղանցույց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox bridge1.png
Գլենֆինան
անգլ.՝ Glenfinnan Viaduct
Glenfinnan Viaduct.jpg
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՏեղանքՇոտլանդիա, Հայլենդ
Նշանակություներկաթուղի
Տեսակուղանցույց
Նյութբետոն
Թռիչքների քանակ21
Հատում էՖինան գետը
ՃարտարապետSimpson & Wilson
Երկարություն380 մ
Լայնություն5,5 մ
Բարձրություն30 մ
Հենասյուներ21
Շինարարության սկիզբ1897 թվականի հունվար
Բացման տարեթիվ1901
Ժառանգության կարգավիճակԱ կատեգորիայի գրանցված կառույց[1]

Գլենֆինան (անգլ.՝ Glenfinnan Viaduct), բետոնե կամարներով երկաթուղային ուղանցույց (վիադուկ) Շոտլանդիայի Հայլենդ մարզում: Շոտլանդիայի ամենաերկար ուղանցույցն է[2]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղանցույցը տեղակայված է Լոխ Շիլ լճի հյուսիսային վերջամասում, Գլենֆինան գյուղի մոտ, ի պատիվ որի ստացել է իր անվանումը: Ուղանցույցի երկարությունը 380 մետր է, բարձրությունը՝ 30 մետր լայնությունը 5,5 մետր է, այն կազմված է 21 կամարաձև հենասյուներից[2], յուրաքանչյուրը 15 մետր երկարությամբ: Շահագործում է West Highland Railway[en] երկաթուղային ընկերությունը, կապում է Ֆորտ Ուիլյամ և Մելիգ բնակավայրերը[3]: Հենասյուներից մեկի վրա 1997 թվականին ուղանցույցի մեկդարյա հոբելյանի առթիվ հուշատախտակ է փակցվել:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղանցույցի շինարարությունն սկսվել է 1897 թվականի հունվարին, 1898 թվականին նրա վրայով արդեն կարելի էր բեռներ տեղափոխել, իսկ կամրջի լիարժեք բացումը տեղի է ունենում 1901 թվականի ապրիլի 1-ին: Կոնստրուկցիայի արժեքը կազմում էր 18 904 ֆունտ ստերլինգ, ինչը 2015 թվականի գներով կազմում է 2,1 միլիոն ֆունտ[4]:

Երկար ժամանակ լեգենդ էր շրջում այն մասին, որ շինարարության ժամանակ հենասյուներից մեկի մեջ ձի է ընկել: 1987 թվականին պրոֆեսոր Ռոլանդ Պեկստոնն օգտագործելով «ձկան աչք» խցիկը, հետազոտեց երկու խոշորագույն հենասյուների ներսը, բայց լեգենդի ապացույց չգտավ: 1997 թվականին հետազոտեց նաև հարևան Loch nan Uamh Viaduct ուղանցույցի ընդերքը, որի մասին նույնպիսի լեգենդ էր շրջում, բայց այնտեղ էլ ոչինչ չգտավ: 2001 թվականին, տեսածրման տեխնոլոգիայի կիրառմամբ, երկրորդ ուղանցույցի կենտրոնական, ամենամեծ հենասյան մեջ հայտնաբերվեցին ձիու և ձիասայլի մնացորդներ[5]:

Զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլենֆինան ուղանցույցն իր «ֆոտոգենության»[6] պատճառով հաճախ է երևում ֆիլմերում, օրինակ՝ «Մաքուր ջրի պտույտը» (1969), «Չարլի և Լուիզա. Երկվորյակ աղջիկներ» (1994), «Շարլոտա Գրեյ» (2001), «Ճակատագրի քարը» (2008): Սակայն այս ուղանցույցին ամենաշատ հայտնիություն են բերում Հարի Փոթերի մասին չորս ֆիլմերը, ըստ որոնց Հոգվարթսի ճանապարհն անցնում է հենց Գլենֆինան ուղանցույցով, ցույց է տրվում, թե ինչպես են Հարին ու ընկերներն իրենց ուսման վայր մեկնում և վերադառնում Հոգվարթս-Էքսպրեսով այս կամրջի վրայով[7]:

Բացի այդ, Գլենֆինան ուղանցույցը պատկերված է Շոտլանդիայի բանկի 2007 թվականին թողարկած 10 ֆունտանոց թղթադրամի վրա[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://portal.historicenvironment.scot/designation/LB310
  2. 2,0 2,1 Historic Concrete in Scotland. Part 1: History and Development (անգլ.) стр. 7 на сайте conservation.historic-scotland.gov.uk ISBN 978-1-84917-119-9
  3. Гленфиннан: уникальное место горной Шотландии (ռուս.) на сайте lifegid.com
  4. Калькулятор инфляции фунта стерлингов с 1750 года по н. в. (անգլ.)
  5. The Horse in the Viaduct — a tale of Victorian engineering (անգլ.) на сайте moidart.org.uk, август 2008
  6. Виадук Гленфиннан (ռուս.) на сайте krasoteurop.ru
  7. Glenfinnan (գերմ.) на сайте bdyg.de
  8. Current Banknotes: Bank of Scotland (անգլ.) scotbanks.org.uk կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]