Jump to content

Գիտությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զարգացման պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քարահունջ (Զորաց-Քարեր) — աշխարհի հնագույն աստղադիտարաններից մեկը։

Հնագույն ժամանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտությունը Հայաստանում զարգացել է շատ վաղուց (մինչև Քրիստոսի ծնունդը)։ Դրա մասին են վկայում Քարահունջի (Զորաց-Քարեր) և Մեծամորի քարային աստղադիտարանները, Հայոց պատմության Ուրարտական շրջանի սեպագրերը, ճարտարագիտական կառույցները, հելլենիզմի բարձրակարգ հուշարձանները, քրիստոնեական ճարտարապետական հուշարձանները հիասքանչ մանրանկարներով հնագույն ձեռագրերը, հայ ժողովրդի բարձր մշակույթի և կրթության իրեղեն ապացույցն են[1]։

5–րդ դարում Հայաստանում գիտական մտքի, գրականության և արվեստի զարգացման համար բացառիկ նշանակություն ունեցող իրադարձություն տեղի ունեցավ։ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց Հայկական այբուբենի յուրահատուկ բնօրինակը, որով հայ ազգը օգտագործում է մինչ օրս, թերևս միայն երեք տառ ավելացնելով[1]։ Հայկական գրերի ստեղծումից հետո, V դարի սկզբում, ողջ Հայաստանով մեկ բացվեցին բազմաթիվ դպրոցներ, գրվում էին գրական ստեղծագործություններ, պատմական, փիլիսոփայական, լեզվաբանական մենագրություններ, բնական գիտություններից՝ աշխարհագրական, աստղագիտական, մաթեմատիկական և այլ աշխատություններ։ Հայաստանի այսպես կոչված «Հայաստանի ոսկյա դար»ի առավել աշխարհահռչակ ներկայացուցիչներն են պատմաբան Մովսես Խորենացի (V դ.), փիլիսոփա Դավիթ Անհաղթ (VI դ.), աշխարհագրագետ, աստղագետ և մաթեմատիկոս Անանիա Շիրակացի (VII դ.), պոետ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացի (X դ.)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]