Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյան
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Մանուկ
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անուն Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյան
Ծնվել է նոյեմբերի 6, 1951 (67 տարեկան)
Ծննդավայր Հալեպ
Ազգություն հայ
Հոգևոր աստիճան Արքեպիսկոպոս


Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյան (ավազանի անունը՝ Մանուկ, նոյեմբերի 6, 1951(1951-11-06), Հալեպ, Սիրիա), Արգենտինայի և Չիլիի Հայոց թեմի առաջնորդ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը ծնվել է 1951 թվականի նոյեմբերի 6-ին, Հալեպում: Սովորել է Ղամիշլիի (Սիրիա) ազգային վարժարանում: 1963 թվականին ընդունվել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարան, 1968 թվականին ձեռնադրվել է սարկավագ, 1971 թվականին` կուսակրոն քահանա` ձեռամբ Երուսաղեմի Հայոց պատրիարք Տ. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի: 1975 թվականին մեկնել է Բուենոս Այրես իբրև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարի հոգևոր հովիվ, միաժամանակ եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կրթական հաստատության նախակրթարանի բաժնի փոխտնօրեն: 1982-1987 թթ. սովորել է Բուենոս Այրեսի Քենեդիի անվան համալսարանում, ստացել հասարակական կապերի և լրագրության լիսենսիադուրայի վկայական: 1990 թվականի հոկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` ձեռամբ Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս և նշանակվել Արգենտինայի և Չիլիի Հայոց թեմի առաջնորդ: 1996 թվականի սեպտեմբերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով ստացել է արքության պատիվ և տիտղոս: 1998-2002 թթ. եղել է Արգենտինայի քրիստոնեական եկեղեցիների հանձնախմբի նախագահ: 2004 թվականի դեկտեմբերին վերընտրվել է նույն պաշտոնում[1]:

Թատերական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիսակ արքեպիսկոպոսն ունի նաև բազմաթիվ թատերական աշխատանքներ, որոնցից կարևորագույնը «Բանտարկյալը» ներկայացումն է, որը 1998 թվականին ներկայացվել է Հայ կենտրոնի սրահում և Բուենոս Այրեսի Էլ Կլոպո թատրոնում[1]:

Իսպաներեն է թարգմանել Վաչե Ծ. վարդապետ Իգնատոսիանի «Աստվածամայրը», Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի «Ծիսական բառարանը» և Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թորոս Ջուղայեցու Սուրբ Պատարագի մեկնությունները` «Մեր Պատարագը» ընդհանուր խորագրի ներքո[1]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]