Գիշերը հեծանիվով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Գիշերը հեծանիվով – 7» ակցիայի մասնակիցները դիմավորում են լուսաբացը Էրեբունի ամրոցում:

«Գիշերը հեծանիվով» (անգլ.՝ Night Biking), հեծանվային միջոցառումների շարք, որի նպատակը, Հայաստանում առողջ ապրելակերպի քարոզչությունն ու «հեծանվային մշակույթի» արմատավորումն է։ Նախաձեռնության կազմակերպիչներից Վահե Հովհաննիսյանի խոսքերով՝ իրենց նպատակն է հասնել նրան, որ հեծանիվը դիտվի իբրև առօրյա փոխադրամիջոց, մյուս փոխադրամիջոցների հետ հավասար[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գիշերը հեծանիվով» նախաձեռնության կազմակերպիչներից Արշակ Ուլուբաբյանը հեծանիվով

2012 թ. հունիս–սեպտեմբեր ամիսների ընթացքում այս խորագրի ներքո անցկացվեց 7 միջոցառում, որոնց ընթացքում մասնակիցների թիվը շուրջ մեկ տասնյակից հասավ ավելի քան 150 հոգու։

Միջոցառումների ժամանակ հեծավորդներն իրենց հեծանվավազքը սկսում էին Կասկադ համալիրից և լուսաբացը դիմավորում Երևանի որևէ բարձրադիր վայրում (Հաղթանակի մոնումենտ, Ծիծեռնակաբերդ և այլն)։

2012 թ. վեջին՝ յոթերորդ միջոցառումը, որին մասնակցում էր ավելի քան 150 հեծանվորդ, տեղի ունեցավ սեպտեմբերի 15-16-ի գիշերը։ Վերջին «Գիշերը հեծանիվով»–ի մասնակիցներն արևածագը դիմավորեցին Էրեբունի ամրոցի մոտ լեռնային հեծանվավազքով (mountain biking) և յոգայով:

«Գիշերը հեծանիվով» նախաձեռնության կազմակերպիչն է հայկական «Իվենթոտ» նախագիծը[2][3][4]:

2013 թ. առաջին և ընդհանուր թվով 8-րդ «հեծանվային գիշերը» անցկացվեց մայիսի 18-19-ի գիշերը։ Այս անգամ միջոցառմանը մասնակցեցին մոտ 250 հեծանվորդներ[5]:

2014 թ. մայիսի 24–ին տեղի ունեցավ հոբելյանական 10-րդ «Գիշերը հեծանիվով»-ը։ Հարյուրավոր երիտասարդներ իրենց սեփական կամ հատուկ այդ օրվա համար վարձած հեծանիվներով գիշերվա կեսին Ազատության հրապարակից շարժվեցին դեպի «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ էլ դիմավորեցին արևածագը[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]