Գիբոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գիբոններ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Պրիմատներ
Վերնաընտանիք Մարդանման կապիկներ
Ընտանիք Գիբոններ
Լատիներեն անվանում
Hylobatidae Gray, 1870
Ցեղեր
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Գիբոններ, (լատիներեն՝ Hylobatidae), պրիմատների կարգի մարդանման փոքր կապիկների ընտանիք։ Առջևի վերջավորությունները խիստ երկար են։ Պոչ չունեն։ Լինում են 2 սեռի՝ բուն գիբոններ (Hylobates) 6 տեսակներով, և, ավելի խոշոր, սիամանգներ (Symphalangus), որոնց թաթի երկրորդ և երրորդ մատները միացած են մաշկաթաղանթով։ Բուն արու գիբոնի մարմնի երկարությունը 40—64 սմ է, քաշը՝ 4—8 կգ, սիամանգներինը՝ 47—60 սմ, քաշը՝ 9,5—12,5(երբեմն՝ 20) կգ։ Սեռական դիմորֆիզմը թույլ է արտահայտված։ Մազածածկը խիտ է, գույնը՝ գորշ դեղնավուն-մոխրագույնից մինչև սև։ Բուն գիբոնի հայրենիքը Հարավային Չինաստանն է, Հնդկաչինը, Սումատրա, Ճավա կղզիները, սիամանգներինը՝ Սումատրան, Մալակա թերակղզին։ Գիբոնները ապրում են ծառերի վրա, զույգերով կամ խմբերով։ Սնվում են պտուղներով, տերևներով, բողբոջներով, ծաղիկներով, միջատներով, թռչունների ձվերով ու ձագերով։ Հղիությունը 210—235 օր է։ Կյանքի տևողությունը 30—35տարի է։ Գազանանոցներում հազվադեպ են պահվում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 65 CC-BY-SA-icon-80x15.png