Գիբբերելիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիբերելինաթթուն

Գիբբերելիններ, բույսերի աճը խթանող ֆիզիոլոգիապես ակտիվ նյութեր։ Հայտնաբերել է ճապոնացի գիտնական Կուրոսավան (1926)։ Հայտնի են 27 Գիբերելիններ, որոնք բոլորն Էլ չորս օղականի երկտերպենոիդների շարքին պատկանող կարբոնաթթուներ են։ Հիմնական կառուցվածքային միավորը ԳԹց գիբերելինն Է, իսկ մնացածները դիտվում են որպես ածանցյալներ։ Գիբերելիններ անկայուն են, շուտ քայքայվում են հիմնային կամ թթվային միջավայրում։ Կենսաբանորեն առավել ակտիվ է գիբերելինաթթուն՝ ԳԹյ։ Գիբերելիններ հիմնականում պարունակվում են խակ սերմերում ու պտուղներում և կանոնավորում են բույսերի աճը, արագացնում բջջի բաժանումը։ Ազդում են ավելի ուժեղ, քան աուքսինները։ Բույսերում Գիբերելինների պակասը կամ ավելցուկը առաջացնում են ախտաբանական երևույթներ՝ գաճաճություն, գերաճ։ Գիբերելինները կիրառվում են բուսաբուծության մեջ․ պտուղների չափերը մեծացնելու, բերքատվությունը բարձրացնելու, կանեփի ու վուշի թելատվությունը ավելացնելու նպատակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 65 CC-BY-SA-icon-80x15.png