Գզիրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Գզիրա
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառակՋեզիրեի գավառակ
Այլ անվանումներԲադնա, Բեզաբդե, Գեզիրա, Գզիր, Զապտա, Կղզի Կարդոս, Ճեզիրե, Ջեզիրե, Վեզավդե
Մակերես1200 կմ²
ԲԾՄ377 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն143 124 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ73000–73999
Ավտոմոբիլային կոդ35
Պաշտոնական կայքcizre.bel.tr(թուրքերեն)
Գզիրա (Թուրքիա)##
Գզիրա (Թուրքիա)

Գզիրա, քաղաք (բերդաքաղաք, ավան) Հայոց Միջագետքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Ջեզիրեի գավառակում[1]։ Գտնվում էր Տիգրիսի ձախ կողմի վտակ Խաբուրի գետաբերանից հյուսիս-արևմուտք, Սղերդ քաղաքից 71-72 կմ հարավ-արևելք։

Հանդիսանում էր Ջեզիրեի գավառակի կենտրոնը։

Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի անվանումները հետևյալն են. Բադնա, Բազաբդա, Բակերդա, Բեզաբդե, Բեզարտա, Բեզապտա, Բեթզաբդե, Բիզաբդա, Բիզաբդե, Գազարդա, Գեզարդա, Գեզիրա, Գզիր, Գիզիրա, Գոզարդա, Գեզարդա, Գեզիրա, Գզիր, Գիզիրա, Գոզարդա դի Կերդու, Գոզարդա Զաբիտա, Զաբդա, Զաբդա Գզիրա, Զաբդիկենե, Զաբդիտա, Զապտա, Զափե, Զեդեդյա կղզի, Կղզի Կարդո, Ճեզիրե, Ճեզիրե իպն յՕմեր, Ճեզրե, Ճզիրա, Ճիզերե, Ճիզրե, Ջեզիրե, Ջեզիրեթ իբն Օմար, Ջեզիրեի յումերիե, Ջեզիրեհ իբն Օմար Ջզիրա, Ջիզիրե, Ջիզրե, Վեզավդե։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենատարածված անվանումը Ջեզիրե' անվանումն էր, որը արաբերեն նշանակում է կղզի։ Պատճառն այն էր, որ քաղաքի մոտակայքի գետը գարնանը հորդանում էր և քաղաքը վերածվում էր կղզու։

Իսկ Գոզարտա դի Կերդու անվանումը ասորերեն նշանակում է «քրդերի կղզի»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենահին անվանումը Զաբդան էր կամ Բադնա։ Ըստ Ամիանոս պատմիչի քաղաքը հանդիսանում էր Զաբդիկենա գավառի գլխավոր քաղաքը։

Հայերը քաղաքն անվանել են Գզիրա, սակայն ամենատարածված անվանումը արաբական Ջեզիրեն էր, որը նշանակում էր «կղզի»։

Գզիրայի հյուքյումեթությունu իշխանությունn er Դիարբեքիրի նահանգում, Հարավային Հայաստանի քրդական կիսանկախ իշխանութոյւն էր՝ ստեղծված 17-րդ դարում Օսմանյան կայսրության կողմից[2]։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գզիրան ուներ պարսպապատ, փոքրիկ, անառիկ բերդ, որը կոչվում էր Ֆնիք կալեսի։ Բերդի ներսում կար հրաբխային քարից շինված հռոմեական տաճարների ձևով քառակուսի կառույցներ։

Քաղաքի դիմաց կար փայտաշեն կամուրջ, որի տակով հոսում էր Տիգրիս գետը[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դիարբեքիրի նահանգի Մարդինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 888 — 992 էջ։
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 856

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գզիրա» հոդվածին։